Վ. Կարակովսկի. Դաստիարակության սահմանները

Վ. Կարակովսկի. Դաստիարակության սահմանները

Հատվածներ

Ամենադժվար մասնագիտությունը

Երբեք ուսուցիչ աշխատելն այսքան դժվար չի եղել:

Կյանքը դեռ երբեք այդպիսի կարևոր և դժվար խնդիրներ չի դրել մեր առջև, ուսուցչի ընդհանուր մշակութային և մասնագիտական գիտելիքներին այդքան բաձր պահանջներ չի ներկայացրել: Կյանքը դեռ այսպես դաժանորեն չի պատժել նրանց, ովքեր չունեն ինքնակրթվելու մշտական պահանջ, հասարակության արագացող առաջընթացին համաքայլ շարժվելու անընդհատ ձգտում: Դպրոցն այսօր գիտության թիկունքն է, այդ պատճառով ուսուցչի աշխատանքը մեծ մասամբ հիշեցնում է գիտնականի աշխատանք. ավելի քիչ է կրկնությունը և ավելի շատ` ստեղծագործությունը:  Read more

Գովք ձանձրույթի: Իոսիֆ Բրոդսկի

Գովք ձանձրույթի: Իոսիֆ Բրոդսկի

Bro1.jpgԲայց թե չզորես պահել թագավորությունդ
Եվ գաս, հանց հայրդ՝ քեզնից առաջ եկած այնտեղ,
Ուր միտքը մեղադրում է և զգացմունքը՝ ծաղրում,
Հավատա ցավիդ… [1]

 (Ու. Հ. Օդեն, «Ալոնսոն՝ Ֆերդինանդին»)

 Ձեզ սպասվելիք կյանքի նշանակալի մասում ձանձրույթն է տիրապետող լինելու: Պատճառը, որ ուզում եմ խոսել այսօր դրա շուրջ, այսպիսի հանդիսավոր առիթով, այն է, որ ես հավատացած եմ՝ ոչ մի հումանիտար համալսարան ձեզ չի պատրաստում այդպիսի դիպվածի, և Դարթմըթն էլ բացառություն չէ: Ո՛չ հումանիտար և ո՛չ էլ ճշգրիտ գիտությունները ձանձրույթի դասընթացներ չեն առաջարկում: Լավագույն դեպքում, նրանք կարող են ծանոթացնել ձեզ այդ զգացումին՝ ենթարկվել ստիպելու եղանակով: Բայց ի՞նչ ասել է պատահական շփումը՝ անբուժելի հիվանդության համեմատ: Ամբիոնից եկող վատթարագույն միապաղաղ ձայնը կամ աչք հոգնեցնող դասագիրքը՝ ճոռոմ անգլերենով, ոչինչ են ի համեմատ այն հոգեբանական Սահարայի, որ սկիզբ է առնում անմիջապես ձեր ննջասենյակում և ճնշում հորիզոնը: Read more

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․հոկտեմբերի 1-5

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․հոկտեմբերի 1-5

На данном изображении может находиться: 12 человек, люди улыбаются, люди стоят, ребенок, обувь и на улице

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․հոկտեմբերի 1-5

Ընդհանուր պարապմունք 

Միջավայրի խնամք  

Շաբաթվա ընթացքում իրականացվող  նախագծեր՝

 Կոմիտասյան օրեր

Տիեզերք

Խնկոյանական օրեր Read more

Գրական ակումբը՝ Հացավանում. արտագնա քննարկում

Գրական ակումբը՝ Հացավանում. արտագնա քննարկում

На данном изображении может находиться: 13 человек, в том числе Կարինե Բաբուջյան, Arpine Kirakosyan, Лусинэ Буш, Մարիետ Սիմոնյան, Հռիփսիմե Առաքելյան и Ծաղիկ Գասպարյան, люди улыбаются, люди стоят и на улице

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Առավոտյան ժամը 9-ին  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում  սպասում էի  մյուս ընթերցասեր գործընկերներիս, միասին պետք է Հացավան մեկնեինք: Հավաքվեցինք եկեղեցու բակում եւ հոգևոր ընթերցումներով մեկնարկեցինք օրվա սկիզբը:

Ջերմ ու սիրելի մարդիկ, միջավայր, տպավորություններով լի օր, ակնթարթներ…

Մինչեւ Հացավան հասնելը՝ Չարենցի կամարից ողջունեցինք Արարատին:  Անհնար է չգայթակղվել Արարատի գեղեցկությամբ և անտարբեր անցնել, մենք էլ լուսանկարվեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը:

Հացավանում հանդիպեցինք դպրոցի տնօրեն Սուսաննա Սահակյանին, հյուրընկալվեցինք գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ  արժանացանք ջերմ ընդունելության:  Ծանոթացանք, շրջեցինք դպրոցով, ապա ներկայացրեցինք «Բլեյան» ուսումնական բաց  ցանցը, եղան նաև համագործակցության առաջարկներ: Միասին քննարկեցինք  Վ. Սարոյանի  «Գնացքները» պատմվածքը:   

Էլ ի՞նչ ճամփորդություն առանց միասնական երգ ու պարի: Միասին կոմիտասյան պարերգեր կատարեցինք, վայելեցինք սիրելի Արփինեի կիթառի անկրկնելի ելևէջները։  Օրն ամփոփեցինք մեր գործընկերներ Առնոլդ Բլեյանի և Աստղիկ Իսրայելյանի տանը: Գողտրիկ անկյուն, մեծ ու ընդարձակ այգի,  հյուրասեր ու սիրալիր ընդունելություն, անդադար կատակում ենք, զրուցում, չնկատելով, թե ինչպես աննկատ անցան ժամերը :

Տեսանյութ՝

 

 

 

Այցելություն Ագարակ

Այցելություն Ագարակ

Յուրաքանչյուր սովորող այցելելով  Ագարակ,  շփվելով չորքոտանի բարեկամների հետ, բազմաթիվ վախեր է հաղթահարում, նոր հմտություններ ձեռք բերում: Այս անգամ էլ  Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորող Ավագյան Մարին է եկել ծանոթանալու Ագարակի բնակիչների հետ:

Տեսանյութ՝