Posted in Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար, Մանկավարժական ճամբար

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. Օր առաջին

Ճամբարային առաջին օրը մեկնարկեցինք կրթահամալիրի մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքով, այնուհետև նախագծային խմբերով  աշխատանքը շարունակեցինք դպրոցներում: Շարունակել կարդալ “Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. Օր առաջին”

Posted in Առանց կարգի, ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Ամենաանսպառ ժանրը։ Վիլյամ Սարոյան

f563c879b923b5_563c879b9279b.thumbՊատմվածքն անվերջանալի բան է: Զարմանալի է, թե այդ անսահմանության ինչպիսի՜ փոքր մասնիկ է հաջողվել մինչև հիմա ցույց տալ գրողներին ընդհանրապես, և ձևերից ինչքան քիչն է մատչելի մի գրողի` սա վերաբերում է նաև ինձ, վերաբերում է ավելի, քան մեկ ուրիշին:
Պատմվածքի բուն սյուժեի մեջ քիչ հնարավորություններ չեն թաքնված, իսկ մնացյալ ամեն ինչը, որը կազմում է պատմվածքը, հիրավի անսպառ է: Կյանքն անհատակ է, իսկ գրողի համար ամենաանհատակ ձևը պատմվածքն է: Քանի դեռ աշխարհում կան գրողներ, և քանի դեռ նրանք գրելու ցանկություն ունեն, պատմվածքն ազատ է ընտրել ցանկացած ձևը, իր համար վերցնել ցանկացած չափ, ցանկացած ոճ, անգամ ագատ է քարուքանդ անել թե առաջինը, թե երկրորդը, թե երրորդը: Շարունակել կարդալ “Ամենաանսպառ ժանրը։ Վիլյամ Սարոյան”