Ջանի Ռոդարի. Անտակ պարկը

Ջանի Ռոդարի. Անտակ պարկը

— Հին շո՜ր, հին կոշի՜կ…
— Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
— Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
— Հետո՞…
— Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
— Հետո՞…
— Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
— Հետո՞…

«Մեր մայրիկների լվացքը» հաշվետու ցուցահանդես

«Մեր մայրիկների լվացքը» հաշվետու ցուցահանդես

Այսօր  Հյուսիսային դպրոցում, «Ձոն» ստուգատեսի շրջանակներում կայացավ  «Մեր մայրիկների լվացքը»հաշվետու ցուցահանդեսը:

Նկարաշարը՝ Սմբատ Պետրոսյանի

This slideshow requires JavaScript.

 

Մաս 1

Մաս 2

Տեսաֆիլմը՝ Տաթև Աթոյանի

ԿԱՏՈւ: Ղազարոս Աղայան

ԿԱՏՈւ: Ղազարոս Աղայան

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։ Read more

Ուսումնասիրում ենք ծառերը, ծաղիկները

Ուսումնասիրում ենք ծառերը, ծաղիկները

  Ծառզարդար, ծաղկազարդ  նախագծին ընդառաջ երկարացված օրվա ճամբարականների հետ ուսումնասիրեցինք ծառերը, ծաղիկները, թփերը: Ուսումնասիրեցինք  քանի տեսակի  ծառ և թուփ կա դպրոցի բակում: Ճամբարականները  եղան բալերի և վարդերի տնկարանում:

Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի