Posted in Առանց կարգի, Զատկի ծես. նախագիծ

Զատկի ծես. նախագիծ

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսին՝  որպես  ազգային  և քրիստոնեական  ծես,  ծեսի խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ,  զատկածառ/զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Լեզվագործունեություն

Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում սովորողները սովորում են  զատկական ասիկներ, հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում ենք հանելուկներ,  բանաստեղծություններ զատկածեսի մասին:

Զատկական ասիկներ-ասույթներ

Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել տատիկ-պապիկներից, ծանոթ-բարեկամներից

  • Ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
  • Ի՞նչ խաղեր են խաղացել
  • Ի՞նչ երգեր են երգել
  • Ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • Ի՞նչ կերակրատեսակներ են եփել, թխվածքներ են թխել

Զատիկ , ձու , Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ ենք հորինում։

Մեդիատեխնոլոգիա —Նկարում և հորինում ենք զատկական պատմությունները:  Զատկական էջ-ընթերցարանների ստեղծում  Paint ծրագրով.

Մաթեմատիկա — Զատկական  պարզ խնդիրների  հորինում և լուծում ։

Ես և շրջակա -Ձվի , զատիկի , ցորենի , հատիկների, չամիչի, սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում, բնագիտական փորձեր ենք կատարում։

Ածիկացան  — Զատկածեսից 20-25 օր առաջ ցանում ենք հատիկներ՝ գարի, ցորեն, ոսպ և դիտարկում փոփոխությունները:

Զատկածառ — Ծեսից  առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով

Տեխնոլոգիա

  •  Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել /թղթային, էլեկտրոնային/
  • Դատարկ ձվիկներ ձևավորել
  • Կավե զատիկներ
  • Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
  • Զարդարել զատկական ճյուղ

Երգ-երաժշտություն- Զատկական երգերի ուսուցում

  1. Զա՛րկ, բոլոճիկ
  2. Զընկլիկ
  3. Ծառիս ծաղկեցավ
  4. Ճոր պար
  5. Կարկաչա
  6. ԱԽ, գարուն է
  7.  Բարով եկար, այ Զատիկ
  8. Սուրբ Աստված
  9. Քրիստոս հարյավ
  10. Մեր դռանը խնկի ծառ
  11. Գնացեք, տեսեք
  12. Բարի լույսի զանգեր
  13. Բարի հրեշտակ
  14. Հարի խնոցի
  15. Զմփիկ, զմփիկ
  16.  Յալալի

Զատկի ծես. նախագծի ամփոփում

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s