Հարսանեկան ծիսական երգերի փաթեթ

Հարսանեկան ծիսական երգերի փաթեթ

«Հարսանեկան երգեր» նախագծով  ծիսական երգեր

Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ

Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ

Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ:

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ուսումնական գործունեությունը կազմակերպում, իրականացնում ենք ուսումնական նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարն (մանկավարժական աշխատողը) ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով այդ նախագծերի և՛ հեղինակը, և՛ իրականացնողը: Ուսումնական նախագծերը տարատեսակ ու տարաբնույթ են, կարծում եմ՝ շատ կարևոր ու արդյունավետ են ընտանեկան նախագծերը: Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Կրթահամալիրում կարևորվում է ծնողի ներառումն ու մասնակցությունը իրականացվող ուսումնական նախագծերին, քանի որ տվյալ դեպքում ծնողը դառնում է նախագծի կրողն ուտարածողը: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը: Սովորողների հետ իրականացրել ենք մի շարք ուսումնական նախագծեր։ Read more