Ուսումնական ամառ. նախագիծ

Ուսումնական ամառ. նախագիծ

Ուսումնական ամառ. հայրենագիտական-բնագիտական նախագիծ

На данном изображении может находиться: 19 человек, в том числе Varduhi Mikhailyan, Yana Karapetyan, Анжела Блеян и Инанц Лилит, люди улыбаются, люди стоят, дерево, на улице и природа

 

Նպատակը.

Սովորողների հայրենագիտական-բնագիտական ամառային գործունեության կազմակերպում

Թեմա՝

  • Մեր գյուղը /թաղը/

Պատում  գյուղի /թաղի/ մասին:

Մեր գյուղի /թաղի/ մեծերը:

Հին պատեր, հին տներ, հին հուշարձաններ, ճանապարհներ : Ներկայացնել ֆոտոշարի, տեսանյութի տեսքով:

  • Մեր այգին

Ո՞վ է զբաղվում այգու խնամքով:

Այգին խնամողը պատմում է իր այգու մասին:

Ինչպե՞ս ես ինքդ խնամում այգին:

Ի՞նչ է  աճում  այգում:

  • Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային բնագիտություն. նախագիծ

Բովանդակությունը և կազմակերպումը  

  • Բույսեր ենք հավաքում, պատմում բույսերի մասին

Սովորողը կամ նրա բարեկամը ուր գնում է, այնտեղից բույս կամ բույսի կտրոն է բերում:  Ինքնուրույն կամ մեծի օգնությամբ հավաքում է տեղեկություններ այդ բույսի մասին՝
բույսի անունը, խնամքը, ինչպիսի պայմաններում է աճում:  Սովորողը տնկում,  խնամում է բույսը՝ ստեղծում ընտանեկան թաղար:  Ձայնագրում և  տեսագրում ենք:

Ընթերցանության նյութեր.

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» կամ ինքդ ընտրիր  մի գիրք /ստեղծագործություն կարդա, պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը:

Ընթերցելուց հետո առանձնացնո՛ւ մի հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել և ներկայացրո՛ւ՝

  • Աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու քեզ ձայնագրում-տեսագրում են:
  • Գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար պատրաստիր:
  • Հեքիաթից դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածներն ու ձևավորիր:
  • Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Մաթեմատիկական խաղերի կայքեր.

Տրամաբանական խաղեր.

Զարգացնող խաղեր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s