Posted in Առանց կարգի, Արատեսյան հարթակ

ԱԻՆ աշխատակիցների ուսումնական պարապմունքը Արատեսի դպրական կենտրոնում

Այսօր Արատեսում պայմանավորվածության համաձայն հյուր էին ԱԻՆ Վայոց Ձորի մարզի փրկարարական վարչության աշխատակիցներ, ովքեր կարևոր խորհուրդներ տվեցին և տեսական դասընթաց  կազմակերպեցին  սովորողների և ուսանողների անվտանգ կենսագործունեության, առաջին բուժօգնության հետ կապված: Դասընթացի երկրորդ մասը սովորեցնում էր, թե ինչպես պետք է պարանով անցնել գետի վրայով, եթե այլ կերպ հնարավոր չէ: Նախօրոք ծանոթացրեցին անվտանգության կանոններին, որից հետո սկսվեց գործնական պարապմունքը:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Նկարաշարը՝ Սմբատ Պետրոսյանի