Խառնարան — խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու: Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)

Խառնարան — խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու: Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)

1. Մեր կողքին են, բայց չենք նկատում ՆՐԱՆՑ

…ում ամեն ինչ ստիպում է, որ չարանան, բայց փոխարենն ավելի բարի են դառնում,- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում, երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ` լուռ կրում,- հույս են տալիս` իրենք դրա կարիքում,- լուսավորում այլոց ճամփան` իրենք խավարի մեջ մնում … Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը` միամտություն,- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում` նրանցով ինքնահաստատվում, բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում, ու այն բացառիկ տեսակին են պատկանում, որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ… Read more

Ուսումնական առաջին շրջանի անհատական աշխատաժամանակ

Ուսումնական առաջին շրջանի անհատական աշխատաժամանակ

2019-2020 ուսումնական տարի

2019-2020 ուսումնական տարի, 1-ին շրջան ՝սեպտեմբեր-դեկտեմբեր

Ուսումնական տարվա մեկնարկ: Մարզատոն

Ուսումնական տարվա մեկնարկ: Մարզատոն

Ժպտուն աչքերով, ուրախ սեբաստացիների ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Ողջունեցինք մեր նորեկ սեբաստացի ընկերներին  եւ Հյուսիսային դպրոցի բաց տանիքում մեկնարկեցինք նոր ուսումնական տարին` ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքից հետո արդեն երկրորդ դասարան տեղափոխված բոլոր սեբաստացիներով մարզվեցինք  ու մարզական խաղեր խաղացինք:

Տեսանյութ` 

 

Այսպիսի   մարզական հագեցված օր անցկացնելուց հետո բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ հավաքվել էին  կրթահամալիրի  թվով 45 երթուղայինները:

Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբ

Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբ

Ողջո՜ւյն: Ամառային արձակուրդը  մոտենում է ավարտին: Ահա Ձեզ ուսումնական աշխատանք՝ մաթեմատիկայի ֆլեշմոբի օգոստոսի առաջադրանքները: Այս խնդիրները կօգնեն մտաբերելու անցածդ մաթեմատիկան:

Պատասխանները ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը՝ օրվա վերջը:

Առաջին մակարդակ

Մասնակցության համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան մակարդակը և փորձել գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: Մաղթում ենք հաճելի և հետաքրքիր ժամանց:

Ամառային ճամփորդություն: Հակոբյան Նարեկ

Ամառային ճամփորդություն: Հակոբյան Նարեկ

Ուսումնական ամառ. նախագիծ

Սովորող Նարեկ Հակոբյանը ներկայացնում է տեսանյութեր՝ արկածային, ակտիվ արձակուրդային օրերի մասին:

Տեսանյութերը՝ Անի մայրիկի

Մեր գյուղը: Բադալյան Արմեն

Մեր գյուղը: Բադալյան Արմեն

Ուսումնական ամառ. նախագիծ

Սովորող Բադալյան Արմենն ուսումնական արձակուրդներն անցկացրել է Արտաշատ քաղաքի Քաղցրաշատ գյուղում՝ տատիկի ու պապիկի տանը: Տեսանյութում սովորողը պատմում է գյուղում անցկացրած  հետաքրքիր օրերի մասին:

Տեսանյութ՝