Իմ քաղաքը, թաղամասը, բակը

Իմ քաղաքը, թաղամասը, բակը

«Ես.ուսումնական նախագիծ»

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես բնակվում եմ Դավիթաշեն համայնքում։ Մեր փողոցը կոչվում է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անունով։ Մեր փողոցը բարեկարգ է, ասֆալտապատ, ծառերով եզերված։ Մեր բակում երեխաների համար կա խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, իսկ հանգստի համար նախատեսված են նստարաններ։ Բակում տղաները ֆուտբոլ են խաղում, իսկ մենք աղջիկներով՝ պահմտոցի։ Մեր տան դիմաց ապրում է իմ հասակակից մի տղա, ում հետ ես հաճախ խաղում եմ։ Մեր թաղամասում հաճախ են նոր շինություններ կառուցվում։

Մարի Խադիշյան

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես ապրում եմ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում: Մեր շենքը հինգ հարկանի  է: Թաղամասը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, այդ պատճառով էլ կոչվում է Աջափնյակ:Մեր թաղամասում է գտնվում  Թումո կենտրոնը և  Հովհանես Թումանյանի անվան այգին:Թաղամասում կան բազմաթիվ հարմարավետ խանութներ, փոքրիկ կրպակներ, խաղահրապարակներ և լողավազաններ:

Մաղաքյան Լիաննա

Ես ապրում եմ Թաիրովի 5 շենքում։ Մեր փողոցում կան շատ շենքեր, ավտոտնակներ, ծառեր։ Մեր փողոցը այնքան էլ բարեկարգ չէ, բայց կան գեղեցիկ կանաչ տարածքներ։Մեր բակում կա փոքրիկ խաղահրապարակ, որտեղ մենք խաղում ենք ազատ ժամանակ։Մեր հարևանությամբ ապրում են շատ տարբեր մարդիք, որոնց ես միշտ բարևում եմ։ Նրանք հիմնականում մեծահասակներ են,  իսկ իմ հասակակից երեխաները շատ քիչ են։ Մեզ մոտ հիմնականում կառուցում են առանձնատներ, տներ։ Շինարարները տները կառուցելու համար օգտագործում են քար, ավազ և ցեմենտ։

Թանգամյան Արևիկ

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես ապրում եմ Շենգավիթ համայնքի Եղբայրության փողոցում: Մեր փողոցում կան շատ շենքեր:Մեր փողոցը ասֆալտապատ է, կան ծառեր,բայց քիչ:Մեր շենքը փողոցի վրա է, խաղահրապարակ չունի: Մեր բակի տղաների հետ ես խաղում եմ ֆուտբոլ:Մեր հարևաններից է մեր դասարանի Աննան: Մենք առավոտյան հանդիպում ենք վերելակում: Մեր թաղամասն անվանում են 3-րդ մաս:

Խաչատրյան Էրիկ

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես ապրում եմ Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքում:  Մեր թաղամասում է գտնվում Գարեգին Նեժդեհի հրապարակը իր մետրոպոլիտենի կայարանով: Ես բնակվում եմ առանձնատանը: Մեր տան հարակից վայրերում կան նաև շենքեր, խաղահրապակներ, պուրակներ և այգիներ :

Մովսիսյան Դանիել

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես Հայրապետյան Արտավազն եմ, ապրում եմ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում, շատ եմ սիրում իմ թաղամասը, իմ բակը:  Մեր բակում կան խաղահրապարակներ, որտեղ մենք  խաղում ենք, կան նաև տաղավարներ, ցայտաղբյուր: Ես սիրում եմ խաղալ բակում ու հեծանիվ վարել: Մեր շենքը հինգ հարկանի է և մենք ապրում ենք առաջին հարկում:

Հայրապետյան Արտավազդ

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես բնակվում եմ Հարավարևմտյան թաղամասում։ Մեր փողոցը կոչվում է Առնո Բաբաջանյան։ Մեր շենքը ինը հարկանի է։ Թաղամասում կան բազմաթիվ խանութներ, բանջարանոցներ։Մեր բակում չունենք խաղահրապարակ, այդ պատճառով բակում խաղալը անհարմար է, ամենուրեք մեքենաներ են։ Ունեմ շատ ընկերներ ու բոլորի հետ էլ խաղում եմ։

Բադալյան Արմեն

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես ապրում եմ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Մոնումենտում՝ «բժիշկների » շենքում։ Շենքը այդպես է կոչվել, քանի որ կառուցվել է բժիշկների համար և ժամանակին շենքում միայն բժիշկներ են ապրել։ Ունենք շատ լավ հարևաններ, ովքեր օգնության կհասնեն ցանկացած պահի։Մեր փողոցը ասֆալտապատ է, բայց չունենք խաղահրապարակ։ Մեր շենքի մոտ է գտնվում «Ֆիզմաթ» և «Ուսում» դպրոցները, որոնց ընդարձակ բակում էլ խաղում ենք։ Մեզանից մի փոքր ներքև գտնվում է հայտնի «Հաղթանակ» զբոսայգին։

Նավասարդյան Արինա

Երեմյան Կարինե

Հովեյան Աշոտ

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես ապրում եմ Արաբկիր թաղամասում։ Թաղամասը կոչվել է «Ամերիկահայ Արաբկիրցիների Միության» անունով, որոնք օժանդակել են թաղամասի կառուցմանը։ Մեր փողոցը կոչվում է Ավետ Ավետիսյան: Մեր փողոցում կան շատ շենքեր և խանութներ։ Փողոցը բարեկարգ է և ասֆալտապատ։ Մեր բակում կա խաղահրապարակ։ Ես այնտեղ ճոճանակներով ճոճորվում եմ, տարբեր խաղեր եմ խաղում։ Մեր հարևանուհին բուժքույր է։ Նա ունի երեք տղաներ։ Երկուսը մեծ են, մեկը փոքր։ Ես շատ եմ սիրում խաղալ նրանց փոքր տղայի հետ։

Թումասյան Քրիստինե

Ես ապրում եմ Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում, Նանսենի փողոցում: Մեր փողոցում կան շատ խանութներ և մեծ այգի: Այգում կա փոքր եկեղեցի: Մեր տարածքը կանաչապատ է: Մեր բակի այգում կա շատ մեծ խաղահրապարակ: Այնտեղ ես սիրում եմ վազել և սահել: Մենք ջրում ենք մեր այգու ծառերն  ու մաքուր պահում մեր միջավայրը: Մենք ունենք շատ լավ ու բարի հարևաններ:  Տարածքում կան շատ նոր կառուցվող շենքեր: Ես շատ եմ սիրում իմ բակն ու թաղամասը:

Գալստյան Դավիթ

This slideshow requires JavaScript.

Ես ապրում եմ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում: Աջափնայակը քաղաքի չորրորդ մեծ թաղամասն է: Ես ապրում եմ ինը  հարկանի բարձրահարկ շենքում: Մենք ամեն երեկո գնում ենք զբոսնելու Հանրապետական հիվանդանոցին կից գեղեցիկ այգում : Այն քաղաքի ամենամեծ հիվանդանոցն է:

Մանան Հովհաննիսյան

Մեր շենքը  տասներկու հարկանի է, մենք ապրում ենք  իններորդ հարկում։ Մեր փողոցը կոչվում է Եղբայրության փողոց։ Մեր թաղամասում նոր շենքեր չեն կառուցվոմ։ Մեր փողոցը բարեկարգ է, սակայն կանաչ տարածքներ և ծառեր քիչ կան։ Բակում ընկերներիս հետ խաղում ենք պահմտոցի, բադեր և որսորդներ, կարմիր կոճակ:

Գրիգորյան Աննա

Ես ապրում եմ Հայաստանի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Մեր շենքը գտնվում է Հրաչյա Քոչար փողոցում: Փողոցը ասֆալտապատ է, կան կանաչապատ տարածքներ, մայթերում աճում են ծառեր  ու ծաղիկներ: Քանի որ մեր բակում չկա խաղահրապարակ և ես չունեմ հասակակից ընկերներ,այդ պատճառով ես բակում չեմ խաղում: Մեր բակում կան տաղավարներ, որտեղ իրենց ժամանակն են անցկացնում շենքի պապիկներն ու տատիկները:

Յանա Կարապետյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s