Սեբաստացու օրեր,կրթահամալիրի տոն

Սեբաստացու օրեր,կրթահամալիրի տոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի

Տոնը՝ որպես ստուգատես

Ժամանակահատվածը` նոյեմբերի 4-15
Մասնակիցներ՝
Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ

Օգտագործվող միջոցներ՝ ձայնագրիչ, ֆոտոխցիկ, նոթբուք, նեթբուք:

Հետազոտական աշխատանքներ.

  • Հարցազրույցի նախնական հարցերի կազմում
  • Google որոնողական համակարգից տվյալների հավաքում և մշակում

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • Տեղեկության  որոնում,  ներկայացում:
  • Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում, կայքում:
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում
  • Մեդիահմտությունների զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը.

Նախապես համացանցի օգնությամբ  փնտրում ենք տեղեկություններ, կազմում հարցերի շարք.

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին /google որոնողական համակարգի օգտագործում /:
  • Իմ  կրթահամալիրը: Ճանաչում ենք կրթահամալիրը /այցելություն Ագարակ, Ջերմոց լաբորատորիա, Տիգրան Հայրապետյան գրադարան /: 
  • Իմ դպրոցի հրաշալիները /Պատմում և ներկայացնում են սովորողները/
  • Իմ սեբաստացի ընտանիքը, քանի՞ սեբաստացի կա իմ ընտանիքում:
  • Ինչպիսին են լինում սեբաստացիները /սեբաստացի մայրիկը, հայրիկը, ուսուցիչը, սովորողը…/ 
  • Հանդիպում ամենասեբաստացի՝ հիմնադիր ուսուցիչների հետ: 
  • Զրույց  Հյուսիսային դպրոցի ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյանի հետ: 

Մայրենի

  • Ես սեբաստացի եմ: Ինչպե՞ս դարձա սեբաստացի: Ինչպիսի՞ն պիտի լինի իսկական Սեբաստացին:
  • Ի՞նչ պիտի կարողանա անել կրթահամալիրի սովորողը:
  •  Սեբաստացի ուսուցիչները /Լուսանկարների հավաքածուի ստեղծում /Ամենամեծ սեբաստացի դասավանդողները, հյուրընկալում ենք, ծանոթանում, զրուցում:
  • Հյուսիսային դպրոցն այսօր և երեկ, փոփոխություններ և ակնկալիքներ: 

Մաթեմատիկա

Նախապես հանձնարարվում է հաշվել  դասարանի սովորողների ընտանիքներում քանի՞ սեբաստացի կա: Նախապես իմանալով տեղեկություններ սեբաստացիների թվի վերաբերյալ, դասարանում կատարում ենք հետևյալ մաթեմատիկական աշխատանքները.

  • Ամենափոքր սեբաստացին
  • Ամենատարիքով սեբաստացին
  • Ամենահին սեբաստացին
  • Ամենանոր սեբաստացին
  • Հաշվել ընտանիքի սեբաստացի անդամներին
  • Դասարանի ամենամեծ և ամենափոքր սեբաստացին

Սովորողներն արդյունքները ներկայացնում են տեսանյութերի, հարցազրույցների տեսքով:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s