Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ

Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ

***

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի: Read more

Ցուրտ օրը։ Վիլյամ Սարոյան

Ցուրտ օրը։ Վիլյամ Սարոյան

saroyanՍիրելի Մ…
Կուզեի իմանաք, որ այսօր շատ ցուրտ է Սան Ֆրանցիսկոյում, և ես սառչում եմ:
Այնքան ցուրտ է սենյակս, որ ամեն անգամ պատմվածք սկսելիս, ցուրտն ինձ նեղում
է, ու ես վեր պիտի կենամ լիցքային վարժություններ անելու: Read more

Աշխատանքային նախագիծ՝02.12-06.12.19

Աշխատանքային նախագիծ՝02.12-06.12.19

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Հյուսիսային դպրոցի ներքին և արտաքին տարածքների, խմբասենյակների, առանձին սրահների ամանորյա նախապատրաստական, ձևավորման աշխատանքներ: Read more

«Ծաղիկները» Հովհաննես Թումանյան

«Ծաղիկները» Հովհաննես Թումանյան

— Ո՞ւր գնացին ծաղիկները:
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Սաստիկ-Ուժգին, խիստ

Բանալ-բացել Read more

«Ձմեռ» Աթաբեկ Խնկոյան

«Ձմեռ» Աթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,

Ձյունի փաթիլներ

Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,

Առու, գետ լռեց,

Իր արծաթ գորգը

Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար

Նստեց մեր ճամփին,

Սպիտակ հյուսերը

Կիտեց գետափին:

կիտել- Կուտակել, դիզել: 

Read more