Posted in Աշխատանքային նախագիծ, Առանց կարգի

Աշխատանքային նախագիծ՝09.12-13.12.19

Առավոտյան ընդհանուր պարապմունք

На изображении может находиться: 6 человек, в том числе Zara Harutyunyan, люди улыбаются, люди стоят и на улице

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Ուսումնական ճամփորդություն՝ 14.12.19  Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Հյուսիսային դպրոցի ներքին և արտաքին տարածքների, խմբասենյակների, առանձին սրահների ամանորյա նախապատրաստական, ձևավորման աշխատանքներ:

Ուսումնական ռեսուրսներ

Մարիետ Սիմոնյան. Հայոց լեզու 2

Աիդա Պետրոսյան. Մատենիկ

Անահիտ Արնաուդյան, Գևորգ Հակոբյան.Մաթեմատիկա2 /Մաս 1/

Լուսինե Փաշայան․ Մաթեմատիկա2  Մաս 2/3-րդ մաս

Շաբաթվա երգեր՝

  • Սուրբ Աստված
  • Մելքոն, Գասպար և Բաղդասար
  • Մհեր ճութ էր
  • Զար, զընգը

Շաբաթվա ազգային պարեր՝

Մայրենի, լեզվագործունեություն

Տեքստերի  ընթերցում,  Գեղամ Սարյանի «Ձյուն» և Աթաբեկ Խնկոյանի «Ձմեռ»բանաստեղծությունների ուսուցում, անծանոթ բառերի դուրս բերում և բացատրում:
Ստեղծագործական երևակայության զարգացում բառային աշխատանքների օգնությամբ, բառախաղեր, բառազույգեր: «Բարև Ձմեռ», «Ձյան փաթիլը»  հորինուկ  պատումների ստեղծում առարկաների, կերպարների, նկարների նկարագրության օգնությամբ: Իմաստով մոտ և հակառակ բառեր՝ հոմանիշներ և հականիշներ:

Ընթերցանության նյութ

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Շաբաթվա բանաստեղծություններ՝

Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ

«Ձմեռ» Աթաբեկ Խնկոյան

Գեղամ Սարյան «Ձյուն»

Մաթեմատիկական և տրամաբանական գործունեություն

Երկնիշ թվին տասնյակներ գումարելն ու հանելը: Առաջ և ետ հաշիվ տասնյակներով: Չափման միավորներ: Երկարության չափումը: Մետր, սանտիմետր:

  1. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
  2. * — ի փոխարեն դիր այնպիսի մաթեմատիկական նշաններ, որպեսզի ստանաս ճիշտ հավասարություն.
    55 * 5 * 5 = 65,  55 * 5 * 5 = 45,  45 * 5 * 5 = 55,  45 * 5 * 5 = 35
  3. Եթե ավտոմեքենայի 38լ տարողությամբ բաքի մեջ լցնենք 7լ վառելիք, ապա այն ամբողջությամբ կլցվի: Որքա՞ն վառելիք կա բաքում:
  4. Ավտոբուսի առաջին հարկում կա 22 նստատեղ, իսկ երկրորդում` 2-ով ավելի: Քանի՞ ուղևորի համար է նախատեսված այդ ավտոբուսը:

simple-maths-worksheets-3

Էլեկտրոնային խաղեր.

Խաղ 1

Խաղ 2

Ես և շրջակա աշխարհը

  • Դիտարկում ենք  եղանակային փոփոխությունները, կազմում եղանակային օրացույցներ
  • Միջավայրի խնամք, բույսերն ու կենդանիները ձմռանը՝ բնության ուսումնասիրում, դիտարկումներ.
  • Դիտակում ենք բակը ձմռան առաջին օրերին
  • Ինչո՞վ է տարբերվում ձմեռը տարվա մյուս եղանակներից
  • Ինչպիսի՞ն է ձմռանը բնությունը՝ բույսերը, ծառերը․․․ թվարկի՛ր փոփոխությունները
  • Ինչպիսի՞ն է երկինքը
  • Ինչպե՞ս է լուսավորում, տաքացնում արևը
  • Ինչպիսի՞ն է քամին՝ ուժեղ, թույլ․․․
  • Ի՞նչ է կատարվել հողի հետ
  • Ի՞նչ փոփոխություններ ես տեսնում թռչունների վարքագծի մեջ, ինչպիսի՞նն են նրանք ձմռանը

Մարմնակրթություն

  • Լողի պարապմունք Արևմուտքի փակ լողավազանում
  • Հեծանվավարություն
  • Մարմնամարզական,  շարժուն խաղեր

Մեդիատեխնոլոգիա, տեխնոլոգիա

  • Տարբեր նյութերի համադրումով ամանորյա, տոնական զարդերի ստեղծում
  • Ամանորյա-տոնական-ձմեռային մեդիաբացիկների, մեդիամաղթանքների ստեղծում
  • Որոնողական և հետազոտական հմտությունների զարգացում Google որոնողական համակարգի օգնությամբ
  • Էլ. փոստերի գործածում

Օտար լեզուներ` ռուսերեն՝ Լուսինե Լալազարյան

անգլերեն- Հայկուհի Հովհաննիսյան

Միջավայրի խնամք. հերթապահություն բակում, սենյակային բույսերի ջրում, խնամք

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Դեկտեմբերի 9, երկուշաբթի

9:00-9:15՝ ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05՝Լեզվագործունեություն/ ռուսերեն
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհ
11:05 — 11:50՝  Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
11:55 — 12:35՝ «Իմացումի հրճվանք».երգ
12:35 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». մայրենի/անգլերեն

Դեկտեմբերի 10, երեքշաբթի

9:00-9:15՝ ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05՝«Իմացումի հրճվանք». մաթեմատիկա/անգլերեն
10:10 — 10:55՝ Ընտրությամբ գործունեություն
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա/Ռուսերեն
11:55 — 12:35՝ «Իմացումի հրճվանք». մայրենի լեզու
12:35 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ Կերպարվեստ

Դեկտեմբերի 11, չորեքշաբթի

9:00-9:15՝ ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05՝«Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք». լեզվագործունեություն/անգլերեն
11:05 — 11:50՝  Հեծանվավարություն
11:55 — 12:35՝ «Իմացումի հրճվանք». լեզվագործունեություն/ռուսերեն
12:35 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ Շախմատ

Դեկտեմբերի 12, հինգշաբթի

9:00-9:15՝ ընդհանուր պարապմունք
9:30 — 11:30՝ Լող

11:35— 11:50՝ Ընդմիջում
11:55 — 12:35՝ «Իմացումի հրճվանք». մայրենի
12:35 — 12:55՝«Իմացումի հրճվանք». Տեխնոլոգիա
12:55 — 13:35՝ Անգլերեն/ռուսերեն

Դեկտեմբերի 13, ուրբաթ

9:00-9:15՝ ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05՝«Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհը
10:10 — 10:55՝ Ընտրությամբ գործունեություն
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». Մաթեմատիկա
11:55 — 12:35՝ Կերպարվեստ
12:35 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝«Իմացումի հրճվանք». Երգ

Դեկտեմբերի 14

Ուսումնական ճամփորդություն՝Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s