Հեծանվավարություն

Հեծանվավարություն

Հեծանվավարում են 2-2 դասարանի սովորողները։

Տեսանյութը՝ Լենա Վարդանյանի

Նելլիի ամանորյա շնորհավորանքը

Նելլիի ամանորյա շնորհավորանքը

Ուսումնական ձմեռ

Իր ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքն է հղում Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի  սովորող  Նելլի Կարապետյանը:

Ամանորն իմ ընտանիքում

Ամանորն իմ ընտանիքում

Սովորողներն այսօր word ծրագրով մուտքագրեցին, թե ինչպես են դիմավորել, նշել ամանորյա օրերն ընտանիքում, այնուհետև Paint նկարչական ծրագրով նկարեցին տոնական օրերը:

ամանոր

Նոր տարին  մենք ուրախ  նշեցիք: Ամանորին մենք սպասում  էինք    Ձմեռ պապիկին: Ամանորի գիշերը մայրիկիս, հայրիկիս և եղբայրներիս հետ գնացել էինք հրապարակ, որտեղ ամենամեծ տոնածառն է դրված, իսկ հետո երբ վերադարձանք տուն Ձմեռ  պապիկը մեզ համար անակնկալ էր պատրաստել և դրել տոնածառի տակ: Ձմեռ պապը  ինձ գիրք է նվիրել շոկոլադե գործարանի մասին, իսկ  իմ  երկու  եղբայրներին  ավտոմեքենա:

Մովսիսյան Դանիել

ամանոր (1)

Ես Ամանորը նշել եմ  տանը:Մայրիկիս օգնել եմ, միասին  ամանորյա աղցան ենք պատրաստել և դասավորել տոնական սեղանը: 2020 թվականը դիմավորելուց հետո մենք դուրս եկանք պատշգամբ, որտեղ տեսանք մեր նվերները: Ձմեռ պապիկը եղբորս համար նոր հեծանիվ էր բերել, իսկ ինձ համար թռչնագիր տառեր, նոր ջրաման և մաթեմատիկական հեքիաթների գիրք:

Հովհաննիսյան Մանան

 

ամանորն իմ ընտանիքում.png

Դեկտեմբերի 31-ը շատ գեղեցիկ օր է, քանի որ այդ օրը Ամանորն է: Ամանորը մենք դիմավորել ենք ընտանիքի բոլոր անդամներով: Մայրիկս ու տատիկս պատրաստում էին տոնական ուտելիքներ,ես և քույրիկս խաղում էինք: Ամանորի գիշերը մեզ հյուր էր եկել Ձմեռ Պապիկը, իմ ու քույրիկիս համար ուներ փոքրիկ անակնկալ նվերներ: Ձմեռ Պապիկի համար մենք երգեցինք ու արտասանեցինք:

Հովեյան Աշոտ Read more

Նախագծային շաբաթ․08․01-10․01

Նախագծային շաբաթ․08․01-10․01

Առավոտյան ընդհանուր պարապմունք

7C83B0DE-1BFA-48C3-90A2-1AC36F3CCF6A

Հունվարյան նախագծեր 2020

Ամփոփում ենք Ուսումնական ձմեռ նախագիծը

Միասնական մարզական գործունեություն 2.3 դասարան

Ամանորի, Սուրբ Ծննդյան հեքիաթներ: Աուդիոհեքիաթների ունկնդրում

Հանրակրթական Դիջիթեք 2020 ուսումնական ստուգատեսի հայտերի դիտում, մեկնաբանում Read more