Մի բաց նամակ ամենքին:Հովհաննես Թումանյան

Մի բաց նամակ ամենքին:Հովհաննես Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

 

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Read more

Գույները կաթի մեջ

Գույները կաթի մեջ

Картинки по запросу գույները կաթի մեջԱնհրաժեշտ նյութեր

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվացող հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Խոր աման կամ ափսե

Խորը ամանի մեջ կաթ լցրու :  Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել: Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ:  Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ: Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում:Կտեսնեք, որ կաթը սկսում է շարժվել, իսկ գույները / ներկանյութերը/ խառնվում են իրար :

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում՝ 08.01-10.01

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում՝ 08.01-10.01

Հունվարյան նախագծեր 2020

Նախագծային շաբաթ․08․01-10․01

F8FEA443-6A1B-47EF-8230-CCE3B3B9A91A

Առավոտյան ընդհանուր պարապմունք: Պատասխանատու Սիդոնյա Վիրաբյան և 2.2 ջոկատ:

Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում սովորողների հետ ամփոփեցինք Ուսումնական ձմեռ նախագիծը:  Միասին դիտեցինք  և քննարկեցինք արդյունքները: 

Նախագծային շաբաթվա ընթացքում սովորողների կողմից հորինվել են մի շարք հետաքրքիր պատմություններ՝ հորինուկներ սովորողներից, պատմել և մուտքագրել են, թե ինչպես են դիմավորել, նշել Ամանորն իրենց ընտանիքներում՝ ամանորն իմ ընտանիքում:  Քննարկել ենք մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրները: Շաբաթվա ընթացքում մարզվել ենք և հեծանվավարել՝

Միասնական մարզական պարապմունք: 2.2 և 2.3 ճամբարային ջոկատներ

Հեծանվավարություն:

 

 

Պետեր Հանդքե։ Նոբելյան բանախոսություն

Պետեր Հանդքե։ Նոբելյան բանախոսություն

handkepeterԽաղա խաղը: Մի եղիր գլխավոր հերոս: Փնտրիր մարտահրավերներ: Բայց մի նպատակադրվիր կոնկրետ արդյունքի: Խուսափի՛ր հետին մտքերից: Ոչինչ մի թաքցրու: Եղիր մեղմ և ուժեղ: Ունեցիր մասնակցություն, բայց արհամարհիր հաղթանակը: Մի պրպտիր, մի ստուգիր, բայց զգոն մնա՝ նշաններին հետամուտ: Եղիր բաց աշխարհի առաջ: Բարձրացրու աչքերդ, հրավիրիր ուրիշներին այնտեղ նայելու, համոզվիր, որ կա բավարար խորություն ու գտիր քեզ նրանցից յուրաքանչյուրի արտացոլքում: Վճիռ կայացրու, երբ ոգեշնչված ես: Թույլ տուր քեզ ձախողելու: Բայց ամենից առաջ քեզ ժամանակ տուր՝ անցնելու զարտուղիներով: Մի անտեսիր ծառն ու ջուրը: Կանգնիր այնտեղ, որտեղ ուզում ես և թույլ տուր արևին ջերմացնելու քեզ: Մոռացիր ազգականներիդ, օգնություն առաջարկիր անծանոթներին, խոնարհվիր, որ տեսնես մանրուքները, խուսանավիր մարդկային դատարկությունից, գրողի ծոցն ուղարկիր բախտի դրաման՝ ծիծաղով հաղթահարելով տարաձայնությունները: Առաջնորդվիր քո իրական գույներով, մինչև կապացուցես քո ճշմարիտ լինելը, և տերևների խշշոցը կդառնա հաճելի: Անցի՛ր գյուղերով»: Read more

Աշխատանքային նախագիծ՝13.01-17.01.2020

Աշխատանքային նախագիծ՝13.01-17.01.2020

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Հունվարյան նախագծեր 2020

Ամանորի, Սուրբ Ծննդյան հեքիաթներ: Աուդիոհեքիաթների ունկնդրում

Հանրակրթական Դիջիթեք 2020 ուսումնական ստուգատեսի հայտերի դիտում, մեկնաբանում

Հունվարի 15 Ուսումնական ճամփորդություն Փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ գիտական թանգարան Read more