Մի բաց նամակ ամենքին:Հովհաննես Թումանյան

Մի բաց նամակ ամենքին:Հովհաննես Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

 

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ եղանակ է բանաստեղծության մեջ: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

 

  1. Ի՞նչ տրամադրություն ունեին ծիտիկները:

 

  1. Ի՞նչ էին խնդրում ծիտիկները:

 

  1. Օգնության դիմաց ի՞նչ էին խոստանում ծիտիկները: Նշի՛ր այդ տողերը:

 

  1. Նամակ գրի՛ր ծիտիկներին:

 

  1. Հորինի՛ր. Մի օր էլ նամակ գրեցին ….

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s