Բաց նամակ թռչուններին

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ

ճնճղուկներ

Սիրելի ծիտիկներ, ես ձեզ շատ եմ սիրում։ Ես գիտեմ ինչքան եք մեզ օգուտ տալիս։ Դուք մաքրում եք անտառներն ու այգիները վնասակար միջատներից։ Ես ամբողջ ձմեռ ձեզ կկերակրեմ։ Ասեք ձեր բոլոր ընկերներին և եկեք մեր տան մոտ։ Ես ձեզ կսպասեմ։

Թումասյան Քրիստինե

Без имени (1)

 Սիրելի ծիտիկներ ձեզ գրում է Կարինեն, ով  անհանգստանում է և ձեր մասին շատ է մտածում։  Ես ձեզ համար մեր պատշգամբում ցորեն եմ դրել,  որպեսզի գաք եւ  ուտեք։

Մեր հասցեն Բաբաջանյան 21 շենքն է։ 

Երեմյան Կարինե

ճնճղուկյան

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ։ Քեզ գրում է Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորող Հակոբյան Նարեկը։ Մենք դասարանում կարդացինք քո և ընկերներիդ նամակը։ Ես որոշել եմ ամեն օր հացի փշուրներ դնել մեր պատուհանի գոգին, որ դու և մյուս թռչունները կտցահարեք և ուտեք։
Մեր հասցեն՝ քաղաք Երևան, 5-րդ զանգված։
Սիրով՝ 7տարեկան Նարեկ Հակոբյան։
i45uut8789
Սիրելի Ճնճղուկներ, ես ձեր համար կեր եմ պատրաստել և դրել մեր տան պատուհանի գոգին և անհամբերությամբ, ուրախ սպասում եմ Ձեզ, որ թռնեք գաք ու ուտեք:
Սիրով՝ Դանիել Մովսիսյան
received_580242696154119
Բարև Ճնճղուկյան Ծիտիկ։ Ես կարդացի քո և մյուս ծիտիկների նամակը։ Երբ ես քեզ  և ընկերներիդ հսնդիպեմ, անպայման կկերակրեմ։ 
Մնաս բարով։
Խադիշյան Մարի
82799896_1010381202674256_1722293056905936896_n

Հայրապետյան Արտավազդ

Ողջույն ծիտիկներ: Ես կարդացել եմ ձեր նամակը և շատ եմ տխրել: Նամակը կարդալուց հետո որոշեցի հայրիկիս օգնությամբ  ձեզ համար բույն  պատրաստել, որտեղ ամեն օր  հացի փշուրներ կլցնեմ, որ դուք սնվեք և սոված չմնաք:  Մեր հասցեն` Մարգարյան փողոց:

Սիրով` Մանան Հովհաննիսյան

Բարև սիրելի ծիտիկ Ճնճղուկյան:Քանի որ դուք սոված եք, ես ձեզ կտամ ուտելիք և ջուր,ինչպես նաև կխաղամ ձեզ հետ:

Լիաննա Մաղաքյան

ճնճղուկ

Բարև, Ճնճղուկյան։ Երբ ես քեզ տեսնեմ անպայման կկերակրեմ, քանի որ ես գիտեմ, որ դու սոված ես։ Ես ուզում եմ,որ մարդիկ շատ բարի լինեն, քեզ և քո ընկերներին չը-նեղացնեն ու միշտ կերկրեն։ Ես ուզում եմ ,որ պարսատիկը վերանա, որ դու քո ընկերների հետ ազատ թռչեք և ուրախ ծլվլաք։

Պողոսյան Սերգեյ

Ծիտիկներ ես հացի փշուրներ եմ թողել ձեզ համար,եկեք,կերեք:

Խաչատրյան Էրիկ

Բարև Ճնճղուկյան։Ես քեզ հենց տեսնեմ հացի փշուրներ կտամ։Քանի որ դու մաքրում ես մեր բնությունը որթերից ու թրթուրներից ,ես քեզ համար բույն էլ կպատրաստեմ։

Հովեյան Աշոտ

Սիրելի՛ թռչուններ, մենք կարող ենք տալ ոչ թե փոքր կտոր հաց ,այլ ավելի մեծ կտոր հաց, միայն սովից չմեռնեք։ Սիրով հրավիրում ենք ձեզ մեր բակ։

Նավասարդյան Արինա

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s