Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում: Հորինուկներ սովորողներից:

թարս քաղաք

Ես ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ լավ է։ Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց։ Ճամփորդելիս ես հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Այս քաղաքում ամեն ինչ թարս էր։ Շենքերի տանիքները ներքևում էին, իսկ մարդիկ քայլում էին ձեռքերի վրա։ Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում։ Մեքենաները թարս էին երթևեկում, բոլոր իրերը ասես գլխիվայր շրջված էին։ Շատ զարմանալի քաղաք էր։

Թանգամյան Արևիկ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց: Գնացի մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր:Մեքենաները թարս էին, ծառերն ու ծաղիկներն էլ էին թարս աճում: Ես հանդիպեցի մի մարդու և նրան հարցրեցի, թե ինչու  այստեղ ամեն բան թարս: Նա ասաց, որ այստեղ մի տղա կար,ով ամեն ինչ թարս էր ասում, դրա համար էլ մի ր ամեն ինչ թարսվեց:

Գրիգորյան Աննա

Ասեմ, որ ես ճամփորդել շատ եմ սիրում և մայրիկիս հետ հաճախ ճամփորդում ենք:Մի անգամ մենք հայտնվեցինք մի հեքիաթային քաղաքում, որտեղ ամեն ինչ թարս էր,տոնածառը գլխիվայր էր՝ գագաթը դեպի ներքև:Այնտեղ հանդիպեցի երեխաների,որոնք գլխիվայր էին քայլում: Ինձ շատ դուր եկավ այդ տարօրինակ քաղաքը:

Յանա Կարապետյան

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց:Հայտնվեցի ինչ-որ քաղաքում,նայեցի դես ու դեն, ամեն ինչ թարս էր, օրինակ՝ մեքենաները, շենքերը,ծառերը: Ես հանդիպեցի մի տղայի, ով իր գուլպաները թարս էր հագել: Ես զարմացա և այդ պահին հանկարծ լսեցի, թե ինչպես նա մի մարդու հարց տվեց.

-Ինչո՞ւ կոնը ծառ ունի:

Ես շատ զարմացա և սկսեցի մտածել, թե ինչու է  նա հարցերը թարս տալիս:

Նավասարդյան Արինա

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց:Ամռանը մեկնել էինք Սանկտ Պետերբուրգ հանգստանալու:Հայրիկս մեզ տարավ մի տեղ,որը մեզ շատ զարմացրեց:Այնտեղ ամեն բան գլխիվար էր: Մենք հայտնվել էինք թարս իրերի քաղաքում:

Պողոսյան Սերգեյ

Մի անգամ  երբ ես ճամփորդում էի, ինձ հետ մի դեպք պատահեց, մինչև հիմա հիշում եմ: Ես ասես լինեի մի թարս ու շիտակ վայրում, որտեղ ամեն ինչ գլխիվայր էր շուռ եկած: Մարդիկ թարս էին  խոսում, երեխաները՝ թարս գրում, կարդում: Ամեն ինչ այնտեղ ուրիշ էր և ես մինչև հիմա զարմանքով եմ հիշում: Արկածային մի քաղաք էր դա:

Հայրապետյան Արտավազդ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց:Ես ընկա մի թարս աշխարհ,ուր ամեն ինչ թարս էր:Երկինքը ներքևում էր, հողը՝ վերևում:Երբ գիշերը աստղերը դուրս էին գալիս՝ մենք քայլում էինք նրանց վրայով: Գետերը վերևից թափվում էին ցած: Մենք նստում էինք մեծ թիթեռների վրա և թռնում վերև, իսկ գետերի վրայով նավով սահում ցած:

Մաղաքյան Լիաննա

Մի անգամ ինձ հետ  շատ զարմանալի բան պատահեց: Ես գնացի կախարդական ճանապարհով  և ինձ հետ պատահեց մի շատ վախենալու բան՝ իմ աչքերը հայտնվեցին փորիս վրա իսկ բերանս աչքերի տեղը, ոտքերս՝ ձեռքերիս տեղը, ձեռքերս՝ ոտքերիս, հետո ես հանդիպեցի վիշապին, վիշապը ինձանից  վախեցավ, հետո թռչեց, իսկ ես նորմալ մարդ դարձա։

Երեմյան Կարինե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s