Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներ
Ժամանակահատվածը` դեկտեմբերի 25-հունվարի 11
Առցանց աշխատանքներ ընտանեկան դպրոցներում
Գործունեության ձևեր, որոնք սովորողները կատարելու են տանը, ընտանիքում՝ առցանց:
- «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում»
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց, հետաքրքիր ավանդույթներ
- Ամանորյա ուտեստներ։ Տոնական խոհանոց որևէ ուտեստի պատրաստում
- Ամանորն իմ ընտանիքում
- Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
- Ձմեռային ֆոտոշար
- Ամանորյա շնորհավորական մեդիաբացիկներ Paint նկարչական ծրագրով
- Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
- Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
Ավարտուն նյութերը կհրապարակվեն Հյուսիսային դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում: