Posted in Փետրվարյան նախագծեր, Թումանյանական օրեր

«Թումանյանական օրեր» նախագիծ

Աղբյուրը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգ

Իմացումի հրճվանք 2-3-րդ դասարանների լաբորատորիա՝ Կարդում ենք Թումանյան

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանցիներ

Տևողությունը՝ փետրվարի 1-28

Ուղղորդող նախագիծ՝

Թումանյանը՝ բերանացի

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական և քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը:

Խնդիրներն են՝

  • Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
  • Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
  •  Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
  • Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր).
  •  Ինքնուրույն, խմբով աշխատելու հմտությունների ձևավորում.
  •  Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Ընթերցանության նյութեր

  1. Մանուկն ու ջուրը
  2. Ամենից լավ տունը
  3. Թռչունի մտածմունքը
  4. Կույրերի կարծիքը
  5. Շունն ու կատուն
  6. Բարեկենդանը
  7. Ձախորդ Փանոսը
  8. Անխելք մարդը
  9. Տերն ու ծառան
  10. Խելոքն ու հիմարը
  11. Սուտլիկ որսկանը
  12. Համբարձման առավոտ
  13. Գարնան առավոտ
  14. Աղբյուրը

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Թատրոն — Խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլաշփոթ
  • Թումանյանական հեքիաթների բառերով, բառակապակցություններով հորինում նոր հեքիաթ։

Ընտանեկան նախագծեր. «Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ։

Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է այցելություն Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Թումանյանի տուն-թանգարան:

Ամփոփում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s