Հովհաննես Թումանյան «Մի բաց նամակ ամենքին»

Հովհաննես Թումանյան «Մի բաց նամակ ամենքին»

Կարդում ենք Թումանյան. ուսումնական նախագիծ: Թումանյանական ստեղծագործությունների աուդիոտարբերակների ստեղծում:

Հովհաննես Թումանյան «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը ներկայացնում են Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողները:

Մի բաց նամակ ամենքին:Հովհաննես Թումանյան

Մի բաց նամակ ամենքին:Հովհաննես Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

 

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Read more

Գեղամ Սարյան «Ձյուն»

Գեղամ Սարյան «Ձյուն»

Ներկայացնում են 2.2 դասարանի սովորողները:

Գեղամ Սարյան 《Ձյուն》 ներկայացնում են 2.2 դասարանի սովորողները

Գեղամ Սարյան «Ձյուն»: Լիաննա

Խադիշյան Մարի

Արևիկ Թանգամյան

 Քրիստինե Թումասյան

Էրիկ Խաչատրյան

Նարեկ Հակոբյան

Մանան Հովհաննիսյան

Դավիթ Գալստյան