Պետեր Հանդքե։ Նոբելյան բանախոսություն

Պետեր Հանդքե։ Նոբելյան բանախոսություն

handkepeterԽաղա խաղը: Մի եղիր գլխավոր հերոս: Փնտրիր մարտահրավերներ: Բայց մի նպատակադրվիր կոնկրետ արդյունքի: Խուսափի՛ր հետին մտքերից: Ոչինչ մի թաքցրու: Եղիր մեղմ և ուժեղ: Ունեցիր մասնակցություն, բայց արհամարհիր հաղթանակը: Մի պրպտիր, մի ստուգիր, բայց զգոն մնա՝ նշաններին հետամուտ: Եղիր բաց աշխարհի առաջ: Բարձրացրու աչքերդ, հրավիրիր ուրիշներին այնտեղ նայելու, համոզվիր, որ կա բավարար խորություն ու գտիր քեզ նրանցից յուրաքանչյուրի արտացոլքում: Վճիռ կայացրու, երբ ոգեշնչված ես: Թույլ տուր քեզ ձախողելու: Բայց ամենից առաջ քեզ ժամանակ տուր՝ անցնելու զարտուղիներով: Մի անտեսիր ծառն ու ջուրը: Կանգնիր այնտեղ, որտեղ ուզում ես և թույլ տուր արևին ջերմացնելու քեզ: Մոռացիր ազգականներիդ, օգնություն առաջարկիր անծանոթներին, խոնարհվիր, որ տեսնես մանրուքները, խուսանավիր մարդկային դատարկությունից, գրողի ծոցն ուղարկիր բախտի դրաման՝ ծիծաղով հաղթահարելով տարաձայնությունները: Առաջնորդվիր քո իրական գույներով, մինչև կապացուցես քո ճշմարիտ լինելը, և տերևների խշշոցը կդառնա հաճելի: Անցի՛ր գյուղերով»: Read more

Օմար Խայամ։ Գովք գինու և վայելքի

Օմար Խայամ։ Գովք գինու և վայելքի

Դրախտում ասում են, փերի-հուրն անուշ է,
Կասեմ՝ դրախտից խաղողի ջուրն անուշ է,
Առ այս կանխիկն, ապառիկից ձեռ քաշիր,
Հեռվից է, որ թմբուկի ձենն անուշ է: Read more

Նվիրվում է Շվեյցարիային: Էռնեստ Հեմինգուեյ

Նվիրվում է Շվեյցարիային: Էռնեստ Հեմինգուեյ

Hemingway-1957Միստր Ուիլլերի զվարճությունները Մոնտրեում

Կայարանի բուֆետում տաք էր ու լուսավոր։ Ջանադրաբար մաքրված փայտե սեղանները փայլում էին․ դրանց վրա թղթե տոպրակներով աղի գալեթներ էին դրված։ Աթոռները քանդականախշ էին, ժամանակի ընթացքից՝ մաշափայլ, բայց և այնպես՝ հարմար նստատեղով։ Պատից կախված էր փայտե փորագրանախշ մի ժամացույց, իսկ սենյակի խորքում բուֆետի դիմհարն էր։ Դրսում ձյուն էր գալիս։ Ժամացույցի տակի սեղանի մոտ երկու բեռնակիր մաճառ էին խմում։ Երրորդ բեռնակիրը մտավ ներս ու ասաց, որ Սեն-Մորիսից ժամանող արևելասիմպլոնեան ճեպընթացը մեկ ժամ կուշանա։ Միստր Ուիլլերի սեղանիկին մոտեցավ մատուցողուհին։ Read more

Ցուրտ օրը։ Վիլյամ Սարոյան

Ցուրտ օրը։ Վիլյամ Սարոյան

saroyanՍիրելի Մ…
Կուզեի իմանաք, որ այսօր շատ ցուրտ է Սան Ֆրանցիսկոյում, և ես սառչում եմ:
Այնքան ցուրտ է սենյակս, որ ամեն անգամ պատմվածք սկսելիս, ցուրտն ինձ նեղում
է, ու ես վեր պիտի կենամ լիցքային վարժություններ անելու: Read more

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

saroyanՄարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե նույնսիկ այդ մտքերը զվարճանալու համար լինեն միայն, թե ինչ դժբախտ կլիներ ինքը, եթե շալվար չունենար, ինչ խղճուկ տեսք կստանար, եթե ստիպված լիներ մարդկանց առաջ ներկայանալ առանց շալվարի, ինչքան անճոռնի կդառնար նրա շարժուձևը, որքան անհեթեթ՝ յուրաքանչյուր ասած խոսքը, ինչ կատարյալ՝ անուրախ նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Read more

Ներսը և դուրսը։ Հերման Հեսսե

Ներսը և դուրսը։ Հերման Հեսսե

Alternative-Hermann-Hesse-pic

Կար մի մարդ Ֆրիդրիխ անունով, որը պարապում էր հոգևոր առարկաներով և տիրապետում էր բազմապիսի գիտելիքների: Սակայն նրա համար էական չէր, թե այդ գիտելիքը կամ միտքը ինչպիսին կլիներ, նա պարզապես սիրում էր մտածողության մի որոշակի եղանակ, իսկ մյուսներն արհամարհում էր և խորշանք ուներ նրանց հանդեպ: Այն, ինչը նա սիրում էր և ինչի նկատմամբ հարգանք էր տածում՝ տրամաբանությունն էր, այդ այնքան հրաշալի մեթոդը, և ապա միայն ընդհանրապես այն, ինչը նա «գիտություն» էր անվանում: Read more

Դանդաղ մահ։ Էրսկին Քոլդուել

Դանդաղ մահ։ Էրսկին Քոլդուել

hqdefaultՀազիվ թե կարիք կա նշելու, որ այս պատմվածքը գրվել է 1932 թվականին։
Ամբողջ օրը մենք նստած էինք եղել դաշնամուրի արկղի մեջ՝ սպասելով անձրևի դադարելուն։ Ներքևում՝ քսան քայլ այն կողմ, հոսում էր պղտոր Սավանան , դեպի ծով տանելով սոճու չորացած կոները և զառիթափի ծառերի փտած մնացորդները։ Հինգերորդ փողոցի վերջերս կառուցված կամուրջը վերևից մեզ պաշտպանում էր անձրևից։ Արկղի անկյունների տակ աղյուսի կտորներ էինք դրել՝ հատակը չոր պահելու համար, և կամրջից ու կարմրակավ ափից առհոսող ջուրը գնում էր դեպի վարարուն գետը։ Ժամանակ առ ժամանակ Դեյվը, չորեքթաթ, շտկում էր ծղոտը։ Բանանի ծղոտ էր՝ խոնավ, գարշահոտ։ Երկուսով հազիվ էինք տեղավորվել արկղի մեջ, և եթե ծղոտը հարթ չէր փռվում, քարե կոշտերի պես անհանգստացնում էր։ Read more