Posted in Առանց կարգի, Ես եւ շրջակա աշխարհ

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Սովորողները ծնողների օգնությամբ համացանցից փնտրում են տեղեկություններ  բույսերի մասին,առանձնացնում բույսի օգտակար հատկություններն ու արդյունքում ստեղծում  ենք մեդիաընթերցարան բույսերի մասին:

Դեղաբույս Հալվե

Снимок

Հալվեն կամ ալոեն շատ օգտակար դեղաբույս է։ Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվեն։ Դեղաբույսի օգտակար նյութերը գտնվում են հյութալի տերևներում։ Դրանք բուժում են շատ հիվանդություններ։

Արևիկ Թանգամյան Շարունակել կարդալ “Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները”

Posted in Առանց կարգի, ԵՍ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ, Ես եւ շրջակա աշխարհ

Իմ քաղաքը, թաղամասը, բակը

«Ես.ուսումնական նախագիծ»

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես բնակվում եմ Դավիթաշեն համայնքում։ Մեր փողոցը կոչվում է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անունով։ Մեր փողոցը բարեկարգ է, ասֆալտապատ, ծառերով եզերված։ Մեր բակում երեխաների համար կա խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, իսկ հանգստի համար նախատեսված են նստարաններ։ Բակում տղաները ֆուտբոլ են խաղում, իսկ մենք աղջիկներով՝ պահմտոցի։ Մեր տան դիմաց ապրում է իմ հասակակից մի տղա, ում հետ ես հաճախ խաղում եմ։ Մեր թաղամասում հաճախ են նոր շինություններ կառուցվում։

Մարի Խադիշյան Շարունակել կարդալ “Իմ քաղաքը, թաղամասը, բակը”