Թթուդրիկի ծեսն ընտանիքում: Արինա

Թթուդրիկի ծեսն ընտանիքում: Արինա

Ուսումնական աշուն

Սովորող Արինա Նավասարդյանը պատմում է թթվի բաղադրության մասին:

 

 

 

Թթուդրիկի ծեսն ընտանիքում: Լիաննա Մաղաքյան

Թթուդրիկի ծեսն ընտանիքում: Լիաննա Մաղաքյան

Ուսումնական աշուն

Ներառում ենք  ընտանիքի անդամներին կրթահամալիրի ծեսերին  և նախագծերին:Արձակուրդային օրերին սովորող Լիաննա Մաղաքյանն ընտանիքի անդամների հետ  թթու է դնում:

 

Թթուդրիկի ծեսն ընտանիքում: Արևիկ

Թթուդրիկի ծեսն ընտանիքում: Արևիկ

Ուսումնական աշուն

Ներառում ենք  ընտանիքի անդամներին կրթահամալիրի ծեսերին  և նախագծերին:Արձակուրդային օրերին սովորող Արևիկ Թանգամյանը տատիկի օգնությամբ թթու է դնում:

Թթուդրիկ

Թթուդրիկ

73053369_420700025496178_4401333342201446400_n.jpgՍեբաստացու օրերին ընդառաջ այսօր 2.2 դասարանի սովորողների հետ իրականացրեցինք թթուդրիկի ամենամյա ծեսը: Մինչ թթու դնելը նախ սովորողների հետ զրուցեցինք թթվի, դրա պատրաստման, անհրաժեշտ բանջարեղենների մասին: Paint նկարչական ծրագրով սովորողները նկարեցին մեզ հայտնի բաղադրիչները, հավաքեցին թթվի բաղադրատոմսեր, միասին անհրաժեշտ գնացուցակ կազմեցինք: Այսօր առավոտյան հեծանվորդ սովորողների մի խումբ ընկեր Անուշի գլխավորությամբ ուղևորվեցին դեպի մոտակա բանջարեղենի խանութ և կատարեցին գնումներ:  Խոհանոցային գործունեության ժամանակ մեզ օգնեց մեր դասընկերուհի Արինայի տատիկը: Գործունեության ընթացքում մեր բանջարեղենները դարձան թթվային զվարճալի կերպարներ:Այսպիսով մենք սկսել ենք նախապատրաստվել  կրթահամալիրի տոնին և  Հարիսայի ծեսին, քանի որ  այդ օրերին էլ կհամտեսենք մեր համեղ թթուն:

Տեսանյութ՝

 

Թթվի բաղադրիչներ

Թթվի բաղադրիչներ

Պատրաստվում ենք թթուդրիկի ծեսին: Paint նկարչական ծրագրով նկարում ենք մեզ ծանոթ  բանջարեղենները:

Արինա

Նավասարդյան Արինա

Մարի

Մարի Խադիշյան Read more

Թթուդրիկի ծես. ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես. ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2․2 դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Read more

Ջա՜ն, թթուդրիկի ծեսը սկսված է

Ջա՜ն, թթուդրիկի ծեսը սկսված է

Թթուդրիկի ծես. նախագիծ

Կրթահամալիրի տոնը ավանդաբար ուղեկցվում է Թթուդրիկի ծեսով, որը մեծ աշխուժություն է պարգևում սովորողներին: 1.2 դասարանի սովորողների հետ նախ որոշեցինք, թե ո՞ր բանաջարեղեններով ենք թթու դնելու,ծանոթացանք բանջարեղենների օգտակար հատկություններին, իսկ հետո Paint նկարչական ծրագրով նկարեցինք արդեն մեզ ծանոթ բանջարեղենները: Թթու դնելու ընթացքում  բանջարեղեններով ստեղծեցինք տարբեր կերպարներ: Թթուդրիկի ժամանակ մեզ օգնեցին սեբաստացի մայրիկներ՝ Մարիամ Բադալյանը, Հասմիկ Թումասյանն ու ընկեր Անուշը:

Տեսանյութ՝