Posted in Առանց կարգի, ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ, Լող

Հմուտ լողորդները

Լողափնյա աշուն. 2019-2020 ուստարի

2.2 դասարանի  սովորողները շատ են սիրում լողալ, ցատկել ջուրը՝  ազատ, անկաշկանդ, ինքնամոռաց: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո նրանք անհամբեր սպասում են, թե երբ պետք է հայտնվեն լողավազաններում: Դասարանում ունենք նոր ընկերներ, ովքեր դեռ դժվարանում են ինքուրույն լողալ, այս ընթացքում սովորողներին սիրով օգնում են մյուսները: Ստորև ներկայացված տեսանյութում Մանանը փորձում է լողալ սովորեցնել Գասպարյան Արմենին՝ ցուցադրելով իր կարողություններն ու հմտությունները:

Տեսանյութ՝

 

Posted in ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ, Լող

Լողում ենք …

Լողափնյա աշուն. 2019-2020 ուստարի

69345266_2306400579577190_9131521794702835712_n

Աշնան տաք օրերին  սովորողները լողալու են   Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Մինչ լողալը  աղջիկները ցուցադրեցին իրենց գեղեցիկ լողազգեստները, այնուհետև խաղացին պղպջակներով , իսկ հետո պատրաստվեցին լողավազան մտնելուն: Սովորողները լողում  ու խաղում են  ջրում՝ միաժամանակ զարգացնելով   լողալու հմտությունները:

Տեսանյութ՝

 

 

Posted in ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ

Լողափնյա աշուն. 2019-2020 ուստարի

cropped-100_76931

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ

Posted in Նախագծային ուսուցման շաբաթ, Ուսուցչի օրագիր, ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ

Բարև, սեպտեմբեր…

Սեպտեմբերի 3

Այսօր վերջապես  հանդիպեցի 6  տարեկանների հետ ամբողջական կազմով: Շատ սպասված հանդիպում, հուզված, անհանգիստ, ինչպես նաև ժպտուն աչքերով  սովորողներ: Միասին մասնակցեցինք ընդհանուր տոնական պարապմունքին, միմյանց բարի երթ մաղթեցինք, երգեցինք և պարեցինք: Տոնական տրամադրություն էր կրթահամալիրում, քանի որ այսօր մեզ էր այցելել  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:  Ծանոթացանք և զրուցեցինք ՀՀ նախագահի հետ, իսկ մինչ նախագահը շրջում էր կրթական պարտեզում, մենք կառուցողական խաղեր էինք խաղում: Օրվա ընթացքում չմոռացանք նաեւ լողալ և խնամել սենյակային բույսերը:

Սեդա Վիրաբյան և ընկերներ:

Տեսանյութ՝

Posted in ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ

Ողջու՜յն, նոր ուսումնական տարի

2018-2019 ուսումնական տարվա մեկնարկ

Օգոստոսի 30… Մարզատոն

Ժպտուն աչքեր, անհամբեր, զարմացած հայացքներ, նոր միջավայր, նոր սեբաստացիներ: Թվում է,  ամեն ինչ նոր է….Սպասված օր  և վերջապես ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Տիար Բլեյանի  ողջույնի խոսքով  ծափահարեցինք մեր նորեկ  սեբաստացի ընկերներին  եւ լողափում մեկնարկեցինք նոր ուսումնական տարին` տոնական, մարզական  ընդհանուր պարապմունքով: Շարունակել կարդալ “Ողջու՜յն, նոր ուսումնական տարի”

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ 2018-2019, ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ

«Լողափնյա աշուն» նախագիծ

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները: Շարունակել կարդալ “«Լողափնյա աշուն» նախագիծ”