Posted in Մանկական ընթերցարան, Առանց կարգի, Լրացուցիչ կրթություն

Ո՞վ է հրամայում

Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար։ Շարունակել կարդալ “Ո՞վ է հրամայում”

Posted in Մանկական ընթերցարան, Առանց կարգի, Լրացուցիչ կրթություն

Դ. Բիսեթ «Փիլիսոփա Բլոճը և մյուսները»

Լսե՛ք աուդիոտարբերակը

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Շարունակել կարդալ “Դ. Բիսեթ «Փիլիսոփա Բլոճը և մյուսները»”

Posted in Մանկական ընթերցարան, Լրացուցիչ կրթություն

Ջ․ Ռոդարի․ «Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Շարունակել կարդալ “Ջ․ Ռոդարի․ «Աչքերի գանգատը»”

Posted in Առանց կարգի, Լրացուցիչ կրթություն

Լրացուցիչ աշխատանք

Ամիս, ամսաթիվ, օր-

Անուն, ազգանուն-

Հայկի ծնողներն ունեն 5 երեխա: Նրանցից չորսի անուններն են՝ Արամ, Գոռ, Անի, Տաթև: Կռահի՛ր, մուտքագրի՛ր հինգերորդի անունը: Շարունակել կարդալ “Լրացուցիչ աշխատանք”

Posted in Առանց կարգի, Բանաստեղծության հետքերով, Լրացուցիչ կրթություն

Հովհաննես Թումանյան. Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ դաշտերը, անտառը, հանդերը, մեգը, տերևը ինչպիսի՞ն են:

Օրինակ՝ Նախշուն անտառ

  1. Բանաստեղծության ո՞ր հատվածում սառնություն, ցուրտ կա: Այդ տողերը նշի՛ր:
  2. Քամու մասին պատմող հատվածը նշի՛ր:
  3. Գույն ունեցող տողերը նշի՛ր:
  4. Այս շարքից աշնանը վերաբերող բառերն ու բառակապակցությունները նշի՛ր:

Մանրահատիկ անձրև, ծաղկած ծառ, թխպոտ երկինք, շոգ, ձյունածածկ, տերևաթափ, մերկ անտառ, պաղ քամի, բուք ու բորան, ոսկեզօծ անտառ, ձնհալ:

  1. Պատմի՛ր ձեր բակում ապրող աշնան մասին: Նկարի՛ր ձեր բակի աշունը: