Posted in Առանց կարգի, Խաղադարան, ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Հյուսիսային դպրոց – ընտրական փուլ

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ շախմատի առաջնության՝ Հյուսիսային դպրոցի ընտրական փուլը։

Ըստ տարիքային խմբի հաղթողներ ճանաչվեցին՝

2-րդ դասարան

Հայրապետյան Գևորգ
Տոնոյան Լիա Շարունակել կարդալ “Հյուսիսային դպրոց – ընտրական փուլ”

Posted in Առանց կարգի, Խաղադարան

Խաղում ենք լոտո

Երկարացված օրվա ճամբարականները խաղում են լոտո։
Առաջին անգամ լոտոն ի հայտ է եկել Ջենեվայում (Իտալիա), 16-րդ դարում։
Խաղը կայանում է նրանում, որ խաղացողները փակում են խաղաքարտի վրայի համարները  փայտե տակառիկներով կամ քարերով։ Խաղացողները հերթով հայտարարում են թիվը, որը  կարդում են «մութ» պարկից հանած խաղանիշերի վրա: Հաղթում է այն խաղացողը, որն ավելի շուտ է փակում բոլոր թվերը կամ մեկ և ավելի հորիզոնական շարքեր իր խաղաքարտի վրա։

Նկարաշարը՝ Լենա Վարդանյանի բլոգում։

Տեսանյութ՝

Նյութը՝  Լենա Վարդանյանի

Posted in Խաղադարան

Ազգային խաղ «Մուկն ու կատուն »

Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Տեսանյութ՝

Posted in Խաղադարան

Մատնամիջի կամ միջնամատի

Մեկը ձախ ձեռքը ամփոփում է աջ ձեռքի մեջ այնպես, որ մատների ծայրերն են երևում /մատները խաչվում են/, և ցույց տալով խաչված ձեռքերը` խաղակցին հարցնում է.

-Միջնամատիկ ո՞ր մատիկ:

-Ա՛ռ մատիկ միջնամատիկ,- ասում է խաղակիցը և ցույց տալիս միջնամատը: Շարունակել կարդալ “Մատնամիջի կամ միջնամատի”

Posted in Խաղադարան

Զարգացնող խաղեր

Հաշվել ծննդյան տորթի մոմերը

Ուշադրության կենտրոնացման խաղեր

Գտնել 5 տարբերություն

Միացնել կետերը

Սովորենք գույները

Խառնիր գույները

Սովորենք պատկերները

Խաղեր

Երկրաչափական պատկերներ

Որն է ավելորդը 1234

Խմբավորում 1, 23, 4, 5, 6

Posted in Առանց կարգի, Խաղադարան

Զատկական ասիկներ, խաղեր

Տի՜զ-տի՜զ, Ակլատիզ

Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

***
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

***
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք Շարունակել կարդալ “Զատկական ասիկներ, խաղեր”