Ամանորի, Սուրբ Ծննդյան հեքիաթներ

Ամանորի, Սուրբ Ծննդյան հեքիաթներ

Սիրված հեքիաթները կարդում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարները։

Դոնալդ Բիսեթ՝ Ցանկությունների ծառը

Կարդում են՝  Գոհար Սմբատյանը, Մարգարիտ Հովնանյանը, Քրիստինե Հովսեփյանը, Լուսինե Փաշայանը, Կարինե Մամիկոնյանը և Սաթենիկ Սիմոնյանը:

Ջ․ Ռոդարի՝ Շոկոլադե ճանապարհը

Կարդում են՝ Արմինե Գյոնջյանը, Մերի Գրիգորյանը, Սիդոնյա Վիրաբյանը, Լենա Վարդանյանը, Լուսինե Պետրոսյանը, Մոնիկա Տոնոյանը, Տաթև Թամազյանը, Կարինե Խառատյանը

Պ․ Կոելո՝ Սրինգ նվագող աղջիկը

Կարդում են՝ Ծաղիկ Գասպարյանը, Լիլիթ Սահակյանը, Մարինե Մխիթարյանը, Վարսիկ Աթոյանը

Պ․ Կոելո՝  Երեք մայրիների հեքիաթը

Կարդում են՝ Անահիտ Մելքոնյանը, Հասմիկ Ղազարյանը, Թամարա Մարիմյանը, Մանուշակ Աբրահամյանը

Ջ․ Ռոդարի՝  Կոնֆետի անձրևը

Կարդում են՝  Արմինե Գոգինյանը, Ազնիվ Մանուկյանը, Մելինե Սիմոնյանը

 

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել… Read more

Ցանկությունների ծառը:Դոնալդ Բիսեթ

Ցանկությունների ծառը:Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն,  ցանկությո՜ւն,  ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց. Read more

Անձրևը: Դոնալդ Բիսեթ

Անձրևը: Դոնալդ Բիսեթ

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար այս ու այն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:

— Վտվտի՛կ, չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք, – ասում էԿտկտիկը:
— Իջնե՛նք, թե չէ՛ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
__ է՜, արի գնանք այստեղից, — հուսահատվում է Կտկտիկը: Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է:            Read more

Մի տերևի պատմություն

Մի տերևի պատմություն

Աշուն էր: Ծեր կաղնու բարձր ճյուղից ընկավ մի դեղնած ու չոր տերև:

Ծառին նստած սկյուռիկն արդեն հասկացավ, որ արդեն աշուն է, օրերը սկսում են ցրտել ու շտապեց ընկույզի վերջին պաշարը հավաքելու:

Անին, կանգնած կաղնու տակ, անթարթ նայում էր վերև` մի կետի: Հանկարծ սկսեց վազել ընկած տերևի ետևից, որ ուժեղ քամուց օրորվելով վերջապես պոկվեց մայր ծառի ճյուղից և սկսեց թռչել: Անին վազում էր, որքան որ ուժերը հերիքում էին: Ուժեղ քամին գետնից բարձրացրեց փոշին և լցրեց նրա աչքերը: Read more

Ղազարոս Աղայան «Արևի ճառագայթները»

Ղազարոս Աղայան «Արևի ճառագայթները»

Արևի ճառագայթները

Պայծառ արևը բարձրացավ երկինք և  ոսկեփայլ  ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին:

Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա : Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց  երգել բարձրաձայն. –ճիվ,ճիվ, ճիվ – ճիլի-վիլի. վուտ-վուտ, վուտ-վուտ-վուտ, ճըռռ…որ մեր լեզվով նշանակում է` ինչքան լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքան դուրեկան է թարմ օդ շնչելը: Read more