Posted in Հորինուկներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում: Հորինուկներ սովորողներից:

թարս քաղաք

Ես ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ լավ է։ Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց։ Ճամփորդելիս ես հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Այս քաղաքում ամեն ինչ թարս էր։ Շենքերի տանիքները ներքևում էին, իսկ մարդիկ քայլում էին ձեռքերի վրա։ Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում։ Մեքենաները թարս էին երթևեկում, բոլոր իրերը ասես գլխիվայր շրջված էին։ Շատ զարմանալի քաղաք էր։

Թանգամյան Արևիկ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց: Գնացի մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր:Մեքենաները թարս էին, ծառերն ու ծաղիկներն էլ էին թարս աճում: Ես հանդիպեցի մի մարդու և նրան հարցրեցի, թե ինչու  այստեղ ամեն բան թարս: Նա ասաց, որ այստեղ մի տղա կար,ով ամեն ինչ թարս էր ասում, դրա համար էլ մի ր ամեն ինչ թարսվեց:

Գրիգորյան Աննա Շարունակել կարդալ “Թարս իրերի քաղաքում:”

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Նախագծային ուսուցման շաբաթ, Առանց կարգի

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Շարունակել կարդալ “Բաց նամակ թռչուններին”

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Առանց կարգի

Հորինուկներ սովորողներից

Հորինում են 2.2 դասարանի սովորողները

Ձմռան և գարնան հանդիպումը: Լիաննա Մաղաքյան

Ձմեռն ու վիրավոր թռչունը: Արմեն Բադալյան

Ամանորյա նվեր թռչունը:Պողոսյան Սերգեյ

Ձյունն ու գունավոր ծաղիկները: Աննա Գրիգորյան

Սպիտակ ու փափուկ ձյուն: Մովսիսյան Դանիել

Ձմռան ցուրտն ու Վարդավառը: Հովհաննիսյան Մանան

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ձմռան ցուրտն ու Վարդավառը: Հովհաննիսյան Մանան

Մի գեղեցիկ ձմռան առավոտ, ես արթնացա և տեսա, որ դրսում երեխաները ձյան մեջ Վարադավառ էին նշում, միմյանց ջրում ու զվարճանում էին: Գնացի բակ ու նրանց ասացի.

-Մի՛ խաղացեք ջրոցի, կմրսեք ու կհիվանդանաք:

Երեխաներն ինձ չլսեցին,մրսեցին ու հիվանդացան: Երբ առողջացան, հասկացան իրենց սխալն ու հաջորդ առավոտ եկան ներողություն խնդրեցին:

Հովհաննիսյան Մանան

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ձմեռն ու վիրավոր թռչունը: Արմեն Բադալյան

թռչունՁմռան ցուրտ օրերից մի օր ես հանդիպեցի մի թռչունի:Այդ թռչունը սոված էր ու ծարավ: Ես նրան կերակրեցի, ջուր տվեցի,մշակեցի նրա  վերքերն ու իր համար հայրիկիս հետ բույն պատրաստեցի: Երբ արդեն օրերը տաքացան,արևը դուրս եկավ թռչունը թռավ գնաց իր ընտանիքի մոտ:

Արմեն Բադալյան

 

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Սպիտակ ու փափուկ ձյուն: Մովսիսյան Դանիել

Երբ աշնանը փոխարինում է ձմեռը, պետք է շատ ձյուն գա, իսկ հիմա դրսում տաք է,կարծես թե գարուն լինի: Ես ուզում եմ, որ ձմեռը փափուկ և սպիտակ ձյուն բերի, որպեսզի բոլոր երեխաները ուրախանան, դուրս գան բակ և խաղան:Ամանորին բոլորն անհամբեր սպասում էին Ձմեռ պապիկին, ով եկավ և իր հետ ուրախություն, խաղաղություն բերեց:

Մովսիսյան Դանիել

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ձյունն ու գունավոր ծաղիկները: Աննա Գրիգորյան

Ձյունն ու ծաղիկներ

Մի    անգամ   ես   ձմռանը   բակ   դուրս   եկա   և    տեսա  ձյան  մեջ  գունավոր    ծաղիկներ։  Ես   շատ էի   զարմացել ։   Հետո   ես   գնացի   տուն   ու մայրիկիս   պատմեցի։   Մայրիկս ուշադիր լսեց և  զարմացավ, քանի որ ձմռանը բակում գունավոր  ծաղիկներ չեն լինում։ Այդ ծաղիկները երևի քուն էին մտել և ծածկվել ձյան փափուկ ծածկոցով։

Աննա Գրիգորյան

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ձմռան և գարնան հանդիպումը: Լիաննա Մաղաքյան

ÓÙ»éՄի  անգամ  առավոտյան   արթնացա  ու  պատուհանից տեսա,  որ  ձյուն  է  եկել:Ես  շատ  զարմացա, քանի որ արդեն գարուն  էր: Ես հագնվեցի ու վազեցի  բակ՝ ընկերներիս    հետ   ձնագնդի խաղալու: Փաթիլները թափվում էին երկնքից: Ես  տեսա  մի   փոքրիկ   ճնճղուկի:

Ճնճղուկը մրսում էր: Ես  նրան  կերակրեցի ու ջուր տվեցի:Հաջորդ   օրը, երբ արթնացա այլևս ձյուն չկար, քանի որ դուրս էր եկել պայծառ արևն ու իր շողերով հալեցրել էր փափուկ ու սպիտակ ձյունը :

Լիաննա Մաղաքյան

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ամանորյա նվեր թռչունը:Պողոսյան Սերգեյ

Ես մի վիրավոր թռչուն էի տեսել։Ես այդ  թռչունին  բռնեցի և բերեցի մեր տուն ։Երբ թռչունն իրեն  արդեն լավ էր զգում, մենք նրան բաց թողեցինք, իսկ նա ուրախ-ուրախ            թռավ, անհետացավ։ Քույրիկս դուրս եկավ տանից և տեսավ փոքրիկ թռչունին։Ամանորին թռչունը մեզ հյուր էր եկել։ Ես և քույրիկս շատ ուրախացանք, թռչունի համար հայրիկիս օգնությամբ բույն պտրաստեցինք, կախեցինք ծառի ճյուղից և մինչև գարուն մենք կխնամենք,կկերակրենք մեր փոքրիկ բարեկամին։

Posted in Հորինուկներ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Հանելուկներ ձմռան վերաբերյալ

 

ձմեռ պապիկ

Կարո՞ղ եք գուշակել՝

Հյուր է  գալիս Ամանորին

Մի մեծ պարկ էլ շալակին,

Նվերներ է մեզ բերում

Խինդ ու ծիծաղ պարգևում։

Թումասյան Քրիստինե

Տոնածառ

 

Կարո՞ղ եք գուշակել՝

Այն որ ծառն է զարդարված

Եղևնու պես է ու կանաչ։

Գրիգորյան Աննա Շարունակել կարդալ “Հանելուկներ ձմռան վերաբերյալ”