Մանկական անհաջողությունների պատճառները

Մանկական անհաջողությունների պատճառները

1961, փետրվարի 3

Խեղճ Մարջրին ամբողջ ուժով ջանում էր հիշել ամենը, ինչ դպրոցում երբևէ խոսվել էր այդ մասին, բայց իզուր: Գլխում պտտվում էին կանոնների մասեր և ինչ-որ օրինակներ ու մտքեր, բայց նա ամենևին պատկերացում չուներ այն մասին, թե դրանցից որն է կիրառելի տվյալ իրավիճակում:

Հաջորդ օրը հարցրեց, թե կարելի է, որ ինքը ինձ հետ նորից զբաղվի փայտիկներով, և ստացավ իմ համաձայնությունը: Սկզբում զբաղվեցինք գունավոր ուղղանկյուններ կառուցելով. ես նույն գույնի մի քանի փայտիկ դնում էի իրար կողքի՝ ուղղանկյուն ստանալով, և նրան առաջարկում ստանալ այդպիսի ուղղանկյուն, բայց ուրիշ գույնի: Նա արագ հասկացավ, որ դա կարելի է անել սպիտակ փայտիկներով, իսկ շուտով ուղղանկյուններ կառուցեց նաև այլ գույնի փայտիկներով: Read more

Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա: Մաս 2

Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա: Մաս 2

Հեղինակ:

Սկիզբը

Գլուխ 2
Ոչինչ և ավելի քիչ մի բան, կամ որքան կարևոր է ազատ շարք ունենալը

Հնդկական համրանքի համակարգի հիմքում մեկից ինը թվանշաններն են: Նրանք ժամանակի ընթացքում ձևափոխվել և արդեն XVI դարի Եվրոպայում ժամանակակից տեսքն են ընդունել՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9. Read more

Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա

Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա

Գլուխ 1
Թվեր և … թվեր

Թվերի նշանակումը

Երկրի վրա մարդիկ միակ արարածները չեն, որոնց հասու է թվերի իմացությունը: Կենդանիներին նույնպես կարելի է սովորեցնել առարկաների քանակը տարբերել: Բնականաբար, ոչ ոք չի մտածում, որ կենդանիները գիտակցաբար են հաշվում, բայց անշուշտ, կարողանում են թվերը տարբերել:

Մեզանից շատերը խաղաքարտերով խաղալիս երբեք ուշադրություն չեն դարձնում վերևի ձախ անկյունում գրված փոքրիկ թվերին: Նույնիսկ միջին խաղացողը դրա կարիքն առանձնապես չի զգում:

Խաղի նկարագրության մեջ էլ թվեր չեք գտնի: Եվ դա ոչ ոքի չի անհանգստացնում: Սովորաբար խաղաքարտի թիվն իմանում ենք առաջին հայացքից՝ առանց հաշվելու: Read more

Տիարի օրագիրը որպես իմ ընթերցարան

Տիարի օրագիրը որպես իմ ընթերցարան

Օրը ՝ հուլիսի տասներեք, ու նրա գիրը` աղոթքի պես

Ինչին դժվար է հավատալ, կասկածեք ու անցեք առաջ :

Տարիներ առաջ, երբ ողջ էր Համո Սահյանը` իմաստուն, խաղաղված սիրելի գրողն ու մարդը, ես առիթը բաց չէի թողնում նրա հետ շփման: Մի անգամ նա կարդում էր իր նշանավոր բանաստեղծությունը` Read more

Վ. Կարակովսկի. Դաստիարակության սահմանները

Վ. Կարակովսկի. Դաստիարակության սահմանները

Հատվածներ

Ամենադժվար մասնագիտությունը

Երբեք ուսուցիչ աշխատելն այսքան դժվար չի եղել:

Կյանքը դեռ երբեք այդպիսի կարևոր և դժվար խնդիրներ չի դրել մեր առջև, ուսուցչի ընդհանուր մշակութային և մասնագիտական գիտելիքներին այդքան բաձր պահանջներ չի ներկայացրել: Կյանքը դեռ այսպես դաժանորեն չի պատժել նրանց, ովքեր չունեն ինքնակրթվելու մշտական պահանջ, հասարակության արագացող առաջընթացին համաքայլ շարժվելու անընդհատ ձգտում: Դպրոցն այսօր գիտության թիկունքն է, այդ պատճառով ուսուցչի աշխատանքը մեծ մասամբ հիշեցնում է գիտնականի աշխատանք. ավելի քիչ է կրկնությունը և ավելի շատ` ստեղծագործությունը:  Read more