Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ, Առանց կարգի

Միասնական մարզական պարապմունք

Միասնական մարզական գործունեություն

81500112_2483958051857693_4283033995656036352_n.jpg

Հունվարյան ճամբարային օրերի ընթացքում 2.2 և 2.3 դասարանի սովորողների հետ իրականացրեցինք  միասնական մարզական պարապմունք:  Նախ մկանները տաքացնող վարժություններ կատարեցինք, ապա բաժանվելով երկու խմբի էստաֆետային խաղեր խաղացինք։

Դիանա Գևորգյան, Սեդա Վիրաբյան, Լենա Վարդանյան և ընկերներ:

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն, Առանց կարգի

Միասնական մարզական գործունեություն

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․2 և 2․3 դասարանների սովորողներ
Դասվարներ՝ Դիանա Գևորգյան, Սեդա Վիրաբյան
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, մարզադահլիճ
Օրը՝  Հունվարի 9
Ժամը՝ 11:00-12:00 Շարունակել կարդալ “Միասնական մարզական գործունեություն”

Posted in Մարմնակրթություն, ՈՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ. 2019-2020 ուստարի

Ուսումնական տարվա մեկնարկ: Մարզատոն

Ժպտուն աչքերով, ուրախ սեբաստացիների ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Ողջունեցինք մեր նորեկ սեբաստացի ընկերներին  եւ Հյուսիսային դպրոցի բաց տանիքում մեկնարկեցինք նոր ուսումնական տարին` ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքից հետո արդեն երկրորդ դասարան տեղափոխված բոլոր սեբաստացիներով մարզվեցինք  ու մարզական խաղեր խաղացինք:

Տեսանյութ` 

 

Այսպիսի   մարզական հագեցված օր անցկացնելուց հետո բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ հավաքվել էին  կրթահամալիրի  թվով 45 երթուղայինները:

Posted in Մայիսյան 14-րդ հավաք, Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ, Առանց կարգի

Հեծանվաերթ +մարզական խաղեր+կավճանկարչություն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

inCollage_20190514_183843603

Հեծանվաերթ +մարզական խաղեր+կավճանկարչություն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Այսօր  Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներն ու 6 տարեկանները  մարզական քայլքով գնացին Սբ.Երրորդություն եկեղեցու բակ,  որտեղ միասին հեծանիվ վարեցին, տարբեր մարզական խաղեր խաղացին, իսկ  վերջում գունավոր կավիճներով տարբեր պատկերներ նկարցին: Շատ  տպավորիչ էր, բոլոր անցորդները մեծ հետաքրքրությամբ հարցնում էին, թե ո՞ր դպրոցից ենք: Շարունակել կարդալ “Հեծանվաերթ +մարզական խաղեր+կավճանկարչություն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում”

Posted in Մարմնակրթություն, Առանց կարգի

English+Sport

Այսօր մարզական պարապմունքը   համատեղեցինք  օտար լեզվի ուսուցման հետ: Հյուսիսի բաց տանիքում  միաժամանակ և՛ մարզվեցինք, և՛ անգլերեն նոր խաղերգ սովորեցինք : Այս ամենից հետո ընկեր Հայկուհին մարզական խաղեր կազմակերպեց, որոնք նպաստում են  արագության,  ճարպկության, արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը:

Տեսանյութ՝

 

 

Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն

ՄԱՐԶԱԿԱՆ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

Օրը՝ Հունվարի 15, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝

Հյուսիսային դպրոցի մարզասրահ

Մասնակիցներ`

Հյուսիսային դպրոցի  5, 6   տարեկաններ

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Դիանա Գևորգյան

Շարունակել կարդալ “ՄԱՐԶԱԿԱՆ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ”

Posted in Մարմնակրթություն

Մարզվում ենք

Մարմնակրթությունը մեր  ամենօրյա գործունեության կարևոր բաղկացուցիչ մասերից է. առավոտյան նախավարժանքով կոփում ենք մեր մարմինը, լողում ենք եւ տարբեր մարզական խաղեր խաղում:

Տեսանյութ՝