Posted in Նախագծային ուսուցման շաբաթ, Ուսումնական Ագարակ, Սեբաստացու օրեր, Առանց կարգի

Կրթահամալիրի արևմուտքում

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնին  ընդառաջ  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոց-պարտեզներով:  Այս անգամ քայլեցինք դեպի արևմուտք: Սովորողները մասնակցեցին ամենշաբաթյա լողուսուցման պարապմունքին, իսկ հետո շտապեցինք  ուսումնական Ագարակ:Դատարկաձեռն չէինք. սովորողները չէին մոռացել և Ագարակի բնակիչների համար  իրենց հետ սնունդ էին վերցրել:

Posted in Ուսումնական Ագարակ, Առանց կարգի

Ագարակում

Մինչ սովորողների մի խումբը լողում էր, մյուսներն ընկեր Լենայի հետ այցելեցին կրթահամալիրի ագարակ:

Նկարաշարը՝ Լենա Վարդանյանի բլոգում:

Նյութը՝ Լենա Վարդանյանի

Posted in Նախագծային ուսուցման շաբաթ, Ուսումնական Ագարակ, Առանց կարգի

Կրթահամալիրի ուսումնական ագարակում

Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներն այսօր կրթահամալիրի ագարակում էին: Առավոտյան պատրատված, հավեսով, եռանդով այցելեցինք ագարակ:  Ներկա գտնվեցինք ձիերի առավոտյան պարապմունք-նախավարժանքին: Ընկեր Էդմոնն ու  Էդգարը սովորողներին ծանոթացրեցին նոր  սևուկ պոնիի հետ,պատմեցին մյուս ձիերի մասին: Սովորողներն իրենց բերած բանջարեղենով կերակրեցին ձիերին:

Տեսանյութ՝

Posted in «Մուտք» ճամբար, Ուսումնական Ագարակ, Առանց կարգի

Այցելություն Ագարակ

Մուտքի ճամբար, օր 3-րդ

Մուտքի ճամբարի մասնակիցների հետ այսօր այցելեցինք կրթահամալիրի Ագարակ: Շրջեցինք և ծանոթացանք կրթահամալիրի բնակիչների հետ, ընկեր Էդգարի օգնությամբ փորձեցինք մոտենալ և շոյել Խզբզ ձիուկին, չմոռացանք նաև կերակրել: Շարունակել կարդալ “Այցելություն Ագարակ”

Posted in Ուսումնական Ագարակ, ՏՐԻԱԹԼՈՆ

Հյուսիսից-Արևմուտք

Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողները շտապում են դեպի Արևմտյան դպրոց: Հյուսիսից- Արևմուտք  տանող ճանապարհն անցնում ենք մարզական քայլքով, ուսումնասիրելով, սովորելով, լուսաբանելով: Սովորողները դեռ լողում են ջրային օղակով և թևիկով, բայց Հովհաննիսյան Մանանն ու Թումասյան Քրիստինեն  յուրացնելով լողի մի շարք հմտություններ, արդեն կարողանում են ինքնուրույն լողալ: Շարունակել կարդալ “Հյուսիսից-Արևմուտք”

Posted in Միջավայրի խնամք, Ուսումնական Ագարակ, Ծառատունկ, ծաղկատունկ

Ծառատունկ, ծաղկատունկ

Կրթահամալիրում հոկտեմբերի 22-26-ը նախագծային ուսուցման շաբաթ է եւ մենք հանդես կգանք բնագիտական նախագծերով։

Աշնանային ծառատունկ-ծաղկատունկ

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 22-26

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին
  • Այցելություն ջերմոց լաբորատորիա, բույսերի ծանոթացում, սերմերի տեղափոխում
  • Դասասենյակում թաղարային բույսերի աճեցում և խնամք:
  • Բույսերի տնկում կրթահամալիրի Ագարակում, Հյուսիսային դպրոց պարտեզում
  • Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, միջավայրը:

Շարունակել կարդալ “Ծառատունկ, ծաղկատունկ”

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Ուսումնական Ագարակ

Առաջին անգամ Ագարակում

Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիներն այսօր առաջին անգամ այցելեցին կրթահամալիրի Ագարակ: Հյուսիսային դպրոցից ագարակ տանող ճանապարհն անցանք երգելով,ճանապարհն  ուսումնասիրելով: Ագարակում  մեզ դիմավորեց ընկեր Էդմոնը, հանդիպեցինք նաև տիկին Նունեին եւ ընկեր Մելինեին,ովքեր այդ պահին ձիուկ Մաշայի խնամքով էին զբաղված: Տիկին Նունեն մեզ պատմեց Մաշայի մասին, իսկ հետո շրջեցինք և ծանոթացանք Ագարակի մյուս բնակիչների հետ, փորձեցինք հիշել ձիերի անունները: Ձիերի համար  խնձոր և շաքար էինք տարել, ընկեր Էդմոնի օգնությամբ կերակրեցինք, սիրեցինք ձիերին: Ագարակում հանդիպեցինք կարմրապեծիկ աքաղաղին, սագերին, սիրամարգին, ճանաչեցինք Ատիի փափլիկ ձագուկներին:

Տեսանյութ՝