Կառուցողական, զարգացնող խաղերի ստեղծում

Կառուցողական, զարգացնող խաղերի ստեղծում

«Երեխան ապրում է խաղով` խաղով է սովորում, խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում: Խաղն է երեխայի գրավականը»:

Վ.Ա. Սուխոմլինսկի

Без названия

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ Ստեղծել զարգացնող, կառուցողական  խաղեր կրտսեր ընկերների համար:

Նախագծի ընթացքում կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողություններն,  ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի միջոցով սաները  լուծում են տրամաբանական խնդիրներ:  Կառուցողական խաղերը նպաստում են սաների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են սանի խոսքի,երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը: Read more

Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ

Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարին երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 20-25, մայիսի 25-30: Read more

«Լողափնյա աշուն» նախագիծ

«Լողափնյա աշուն» նախագիծ

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները: Read more

«Ես» ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու: Read more

«Ուրախ մեդիաայբբենարան » նախագիծը

«Ուրախ մեդիաայբբենարան » նախագիծը

Նախագծի թեմա՝ տառաճանաչություն

Նպատակը՝  Անհատական մեդիաայբբենարանների ստեղծում

Լեզվագործունեություն

Քանի որ կրթահամալիրում տառաճանաչությունն իրականացվում է բառուսուցման միջոցով, նախատեսվող բառաշարքերը` Read more