Հիպոթերապիա, օր 1-ին

Հիպոթերապիա, օր 1-ին

“Հրաշագործ հիպոթերապիա” նախագիծն սկսված է։ Նախագիծն օգնելու է հաղթահարել մի շարք անհնարին թվացող խնդիրներ, ինչպիսիք են կաշկանդվածությունը, դեպրեսիան, սթրեսը, նյարդային լարվածությունը, ինչպես նաև բարձրացնելու է մկանային տոնուսը։ Սովորող Ավագյան Մարին նույնպես մասնակցում է հիպոթերապիայի պարապմունքներին:

Առաջին օրը սկսեցինք ձիերի խնամքից։ Մաքրեցինք ձիուն, կերակրեցինք, նախապատրաստեցին թերապիային։ Read more

Տարեդարձ է այսօր

Տարեդարձ է այսօր

52586574_317491879114872_6545097617242587136_n

Շնորհավորում ենք մեր ընկերասեր, ժպտերես, արև աղջիկ Մարի Ավագյանին` ծննդյան տոնի առթիվ: Ուրախ, անհոգ եղիր ու արևի պես ժպտա:🎉🎈

Շնորհավոր տոնդ:

Սիրում ենք քեզ:

 

 

 

Տեսանյութ՝

Ներառում

Ներառում

Ես Մնացականյան Լուսինեն եմ։ Աշխատում եմ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում՝ որպես ուղեկցող։ Սեպտեմբեր ամսվանից աշխատում եմ 1.2 դասարանի սովորող Ավագյան Մարիի հետ,ով դասարանում սիրված է դասընկերների, դասավադող ուսուցիչների կողմից։ Սովորողի հնարավորությունների հավասարեցումը մյուս բոլոր մարդկանց հետ նրա համար ճանապարհ է բացում դեպի լիարժեք կյանք։ Read more

Այցելություն Ագարակ

Այցելություն Ագարակ

Յուրաքանչյուր սովորող այցելելով  Ագարակ,  շփվելով չորքոտանի բարեկամների հետ, բազմաթիվ վախեր է հաղթահարում, նոր հմտություններ ձեռք բերում: Այս անգամ էլ  Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորող Ավագյան Մարին է եկել ծանոթանալու Ագարակի բնակիչների հետ:

Տեսանյութ՝