Ձմեռային ընթերցումներ:Դավիթ

Ձմեռային ընթերցումներ:Դավիթ

Ընտանեկան նախագիծ:

Սովորող Գալստյան Դավիթը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի «Գետակ» և Աթաբեկ Խնկոյանի «Ձմեռ» բանաստեղծությունները:

Ձյան փաթիլը։ Հորինուկներ

Ձյան փաթիլը։ Հորինուկներ

Снимок

Դրսում ձյուն էր գալիս։ Դանդաղ-դանդաղ թափվում էին ձյան փաթիլները։ Հեռվից արծաթե փաթիլներն շատ գեղեցիկ էին երևում։Ամբողջ օրը փաթիլները թափվեցին, բոլոր երեխաները ձնագնդիկ էին պատրաստում  և իրար խփում։ Մթության մեջ թվում էր, թե  փաթիլները պար են բռնել։ Ձմեռը շատ գեղեցիկ եղանակ է, շուրջդ ամեն ինչ սպիտակ գույն է հագնում։

Գրիգորյան Աննա

Ձմեռ էր, իսկ ես վեց տարեկան էի։ Քայլում էի փափուկ ձյան վրայով և թողնում ոտնահետքերս։Նայեցի վերև, տեսա իջնող փաթիլներից մի քանիսն ինչպես են ընկնում քթիս ու այտերիս։ Ես տեսա նաև ծառ, որի վրա շատ ձյուն կար, հետո այդ ձյունը հալվեց և ընկավ գետնին։ Փաթիլներից մեկը սկսեց պարել օդում և ես այդ ձյունը փորձեցի բռնել։ Ես բռնեցի փաթիլը, բայց այն իմ ձեռքում հալվեց։

Հովհաննիսյան Մանան

Ձմռանը փաթիլները պարելով իջան քաղաքի վրա։ Փաթիլներից մեկն իջավ տան վրա և շուտ հալվեց,որովհետև արևի մեկ շող ընկավ փաթիլի վրա։ Շուտով եկավ գարունը, բոլոր փաթիլները հալվեցին և ջուր դարձան։

Հայրապետյան Գևորգ Read more

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Սովորողները ծնողների օգնությամբ համացանցից փնտրում են տեղեկություններ  բույսերի մասին,առանձնացնում բույսի օգտակար հատկություններն ու արդյունքում ստեղծում  ենք մեդիաընթերցարան բույսերի մասին:

Դեղաբույս Հալվե

Снимок

Հալվեն կամ ալոեն շատ օգտակար դեղաբույս է։ Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվեն։ Դեղաբույսի օգտակար նյութերը գտնվում են հյութալի տերևներում։ Դրանք բուժում են շատ հիվանդություններ։

Արևիկ Թանգամյան Read more

Իմ քաղաքը, թաղամասը, բակը

Իմ քաղաքը, թաղամասը, բակը

«Ես.ուսումնական նախագիծ»

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես բնակվում եմ Դավիթաշեն համայնքում։ Մեր փողոցը կոչվում է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անունով։ Մեր փողոցը բարեկարգ է, ասֆալտապատ, ծառերով եզերված։ Մեր բակում երեխաների համար կա խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, իսկ հանգստի համար նախատեսված են նստարաններ։ Բակում տղաները ֆուտբոլ են խաղում, իսկ մենք աղջիկներով՝ պահմտոցի։ Մեր տան դիմաց ապրում է իմ հասակակից մի տղա, ում հետ ես հաճախ խաղում եմ։ Մեր թաղամասում հաճախ են նոր շինություններ կառուցվում։

Մարի Խադիշյան Read more