Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում: Հորինուկներ սովորողներից:

թարս քաղաք

Ես ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ լավ է։ Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց։ Ճամփորդելիս ես հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Այս քաղաքում ամեն ինչ թարս էր։ Շենքերի տանիքները ներքևում էին, իսկ մարդիկ քայլում էին ձեռքերի վրա։ Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում։ Մեքենաները թարս էին երթևեկում, բոլոր իրերը ասես գլխիվայր շրջված էին։ Շատ զարմանալի քաղաք էր։

Թանգամյան Արևիկ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց: Գնացի մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր:Մեքենաները թարս էին, ծառերն ու ծաղիկներն էլ էին թարս աճում: Ես հանդիպեցի մի մարդու և նրան հարցրեցի, թե ինչու  այստեղ ամեն բան թարս: Նա ասաց, որ այստեղ մի տղա կար,ով ամեն ինչ թարս էր ասում, դրա համար էլ մի ր ամեն ինչ թարսվեց:

Գրիգորյան Աննա Read more

Բաց նամակ թռչուններին

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Read more

Ձյունն ու գունավոր ծաղիկները: Աննա Գրիգորյան

Ձյունն ու գունավոր ծաղիկները: Աննա Գրիգորյան

Ձյունն ու ծաղիկներ

Մի    անգամ   ես   ձմռանը   բակ   դուրս   եկա   և    տեսա  ձյան  մեջ  գունավոր    ծաղիկներ։  Ես   շատ էի   զարմացել ։   Հետո   ես   գնացի   տուն   ու մայրիկիս   պատմեցի։   Մայրիկս ուշադիր լսեց և  զարմացավ, քանի որ ձմռանը բակում գունավոր  ծաղիկներ չեն լինում։ Այդ ծաղիկները երևի քուն էին մտել և ծածկվել ձյան փափուկ ծածկոցով։

Աննա Գրիգորյան

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի շրջանակում սովորողների հետ  պատրաստեցինք շարժական տոնական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացություններն ու անցնել աշխատանքի:

Արդյունքները ներկայացնում եմ ստորև՝

Դանիել Մովսիսյան

Կարապետյան Յանա Read more

Հանելուկներ ձմռան վերաբերյալ

Հանելուկներ ձմռան վերաբերյալ

 

ձմեռ պապիկ

Կարո՞ղ եք գուշակել՝

Հյուր է  գալիս Ամանորին

Մի մեծ պարկ էլ շալակին,

Նվերներ է մեզ բերում

Խինդ ու ծիծաղ պարգևում։

Թումասյան Քրիստինե

Տոնածառ

 

Կարո՞ղ եք գուշակել՝

Այն որ ծառն է զարդարված

Եղևնու պես է ու կանաչ։

Գրիգորյան Աննա Read more