Posted in Հորինուկներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում: Հորինուկներ սովորողներից:

թարս քաղաք

Ես ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ լավ է։ Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց։ Ճամփորդելիս ես հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Այս քաղաքում ամեն ինչ թարս էր։ Շենքերի տանիքները ներքևում էին, իսկ մարդիկ քայլում էին ձեռքերի վրա։ Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում։ Մեքենաները թարս էին երթևեկում, բոլոր իրերը ասես գլխիվայր շրջված էին։ Շատ զարմանալի քաղաք էր։

Թանգամյան Արևիկ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց: Գնացի մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր:Մեքենաները թարս էին, ծառերն ու ծաղիկներն էլ էին թարս աճում: Ես հանդիպեցի մի մարդու և նրան հարցրեցի, թե ինչու  այստեղ ամեն բան թարս: Նա ասաց, որ այստեղ մի տղա կար,ով ամեն ինչ թարս էր ասում, դրա համար էլ մի ր ամեն ինչ թարսվեց:

Գրիգորյան Աննա Շարունակել կարդալ “Թարս իրերի քաղաքում:”

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Նախագծային ուսուցման շաբաթ, Առանց կարգի

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Շարունակել կարդալ “Բաց նամակ թռչուններին”

Posted in Հաշվետվություն, Առանց կարգի

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում: Կարինա Երեմյան

Սովորողների ուսումնական գործունեության ամփոփում: Ընտանեկան նախագիծ

2019-2020 ուստարի, առաջին շրջան

На изображении может находиться: 1 человек

Ուսումնական առաջին շրջանն է  ամփոփում սովորող Կարինե Երեմյանը:

Կարինեյի աշխատանքներին ծանոթացեք՝ այստեղ

Ես Երեմյան Կարինեն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանում։ Սիրում եմ երգել, պարել: Կրթահամալիրի լրացուցիչ ծառայություններից չեմ օգտվում: Հաճախում եմ երգի և պարի: Ունեմ էլեկտրոնային հասցե, օգտվում եմ  դասարանական բլոգից: Աշխատում եմ word, paint ծրագրով:Կարողանում եմ կարդալ  և պատասխանել ինձ  ուղարկված նամակներին, իսկ ֆայլեր կցում եմ քույրիկիս օգնությամբ: Ունեմ թվային գործիք, որով էլ տեսանյութեր եմ նկարում: Ճանաչում եմ ագարակի կենդանիներին, բայց ինքնուրույն չեմ կերակրում: Վարում եմ երկանիվ հեծանիվ,լողում եմ առանց թևիկի:

 

Posted in Հորինուկներ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Բարև, ձմե՛ռ

2.2  դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ձմեռային հորինուկների շարքն ու նկարները:

Безымянный

Սիրելի՛ Ձմեռ պապի,ես անհամբեր սպասում եմ քո գալուն և առաջին ձյան փաթիլներին:

Սիրով սպասող Կարինա:

Երեմյան Կարինե Շարունակել կարդալ “Բարև, ձմե՛ռ”

Posted in Առանց կարգի, Ես եւ շրջակա աշխարհ

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Սովորողները ծնողների օգնությամբ համացանցից փնտրում են տեղեկություններ  բույսերի մասին,առանձնացնում բույսի օգտակար հատկություններն ու արդյունքում ստեղծում  ենք մեդիաընթերցարան բույսերի մասին:

Դեղաբույս Հալվե

Снимок

Հալվեն կամ ալոեն շատ օգտակար դեղաբույս է։ Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվեն։ Դեղաբույսի օգտակար նյութերը գտնվում են հյութալի տերևներում։ Դրանք բուժում են շատ հիվանդություններ։

Արևիկ Թանգամյան Շարունակել կարդալ “Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները”

Posted in Տիեզերք.ուսումնական նախագիծ, Առանց կարգի

Արևն ու լուսինը մեր նկարներում

«Տիեզերք» ուսումնական նախագծի ընթացքում  ծանոթանում ենք տիեզերքում ապրող մարմինների հետ՝ արև, լուսին և աստղեր, իսկ հետո նկարում Paint նկարչական ծրագրով:

արև լուսին

Թանգամյան Արևիկ

thumbnail_արև, լուսին

Մանան Հովհաննիսյան Շարունակել կարդալ “Արևն ու լուսինը մեր նկարներում”

Posted in Հորինուկներ, Առանց կարգի

Հորինուկներ աշնան մասին

Հորինում են  հանելուկներ  աշնան վերաբերյալ:

Ընդամենը չորս տառ,

Ներկում է դաշտ ու անտառ:

                                                                   (Աշուն)

Խադիշյան Մարի Շարունակել կարդալ “Հորինուկներ աշնան մասին”

Posted in Առանց կարգի, ԵՍ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ, Ես եւ շրջակա աշխարհ

Իմ քաղաքը, թաղամասը, բակը

«Ես.ուսումնական նախագիծ»

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես բնակվում եմ Դավիթաշեն համայնքում։ Մեր փողոցը կոչվում է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անունով։ Մեր փողոցը բարեկարգ է, ասֆալտապատ, ծառերով եզերված։ Մեր բակում երեխաների համար կա խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, իսկ հանգստի համար նախատեսված են նստարաններ։ Բակում տղաները ֆուտբոլ են խաղում, իսկ մենք աղջիկներով՝ պահմտոցի։ Մեր տան դիմաց ապրում է իմ հասակակից մի տղա, ում հետ ես հաճախ խաղում եմ։ Մեր թաղամասում հաճախ են նոր շինություններ կառուցվում։

Մարի Խադիշյան Շարունակել կարդալ “Իմ քաղաքը, թաղամասը, բակը”

Posted in Առանց կարգի, ԵՍ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իմ ընկերը

«Ես.ուսումնական նախագիծ»

իմ ընկերուհին

Իմ դասընկերուհին Արինան է, ով շատ բարի, ընկերասեր աղջիկ է: Արինան նոր է եկել մեր դասարան, բայց մենք արդեն մտերմացել ենք, միասին խաղում ենք ու զրուցում:

Խադիշյան Մարի

Արև

Իմ դասընկերոջ անունը Նելլի է։  Նա գեղեցիկ է, սիրում է լողալ։ Նա շատ է սիրում նկարել և հեծանիվ վարել։ Մենք նախաճաշում ենք ճաշարանում և լողում ենք լողավազանում։

Թանգամյան Արևիկ Շարունակել կարդալ “Իմ ընկերը”