Ձյան փաթիլը։ Հորինուկներ

Ձյան փաթիլը։ Հորինուկներ

Снимок

Դրսում ձյուն էր գալիս։ Դանդաղ-դանդաղ թափվում էին ձյան փաթիլները։ Հեռվից արծաթե փաթիլներն շատ գեղեցիկ էին երևում։Ամբողջ օրը փաթիլները թափվեցին, բոլոր երեխաները ձնագնդիկ էին պատրաստում  և իրար խփում։ Մթության մեջ թվում էր, թե  փաթիլները պար են բռնել։ Ձմեռը շատ գեղեցիկ եղանակ է, շուրջդ ամեն ինչ սպիտակ գույն է հագնում։

Գրիգորյան Աննա

Ձմեռ էր, իսկ ես վեց տարեկան էի։ Քայլում էի փափուկ ձյան վրայով և թողնում ոտնահետքերս։Նայեցի վերև, տեսա իջնող փաթիլներից մի քանիսն ինչպես են ընկնում քթիս ու այտերիս։ Ես տեսա նաև ծառ, որի վրա շատ ձյուն կար, հետո այդ ձյունը հալվեց և ընկավ գետնին։ Փաթիլներից մեկը սկսեց պարել օդում և ես այդ ձյունը փորձեցի բռնել։ Ես բռնեցի փաթիլը, բայց այն իմ ձեռքում հալվեց։

Հովհաննիսյան Մանան

Ձմռանը փաթիլները պարելով իջան քաղաքի վրա։ Փաթիլներից մեկն իջավ տան վրա և շուտ հալվեց,որովհետև արևի մեկ շող ընկավ փաթիլի վրա։ Շուտով եկավ գարունը, բոլոր փաթիլները հալվեցին և ջուր դարձան։

Հայրապետյան Գևորգ Read more

Բարև, ձմե՛ռ

Բարև, ձմե՛ռ

2.2  դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ձմեռային հորինուկների շարքն ու նկարները:

Безымянный

Սիրելի՛ Ձմեռ պապի,ես անհամբեր սպասում եմ քո գալուն և առաջին ձյան փաթիլներին:

Սիրով սպասող Կարինա:

Երեմյան Կարինե Read more

Ցանկությունների ծառը: Դոնալդ Բիսեթ

Ցանկությունների ծառը: Դոնալդ Բիսեթ

Դոնալդ Բիսեթի  «Ցանկությունների ծառը» հեքիաթն ընթերցելուց հետո, սովորողները Paint  նկարչական ծրագրով նկարեցին հեքիաթն ու մուտքագրեցին իրենց ցանկությունները:

Ցանկություների ծառը

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան։

—Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա։

Ես կցանկանայի, որ ծառը սովորական լիներ։

Թանգամյան Արևիկ Read more

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Սովորողները ծնողների օգնությամբ համացանցից փնտրում են տեղեկություններ  բույսերի մասին,առանձնացնում բույսի օգտակար հատկություններն ու արդյունքում ստեղծում  ենք մեդիաընթերցարան բույսերի մասին:

Դեղաբույս Հալվե

Снимок

Հալվեն կամ ալոեն շատ օգտակար դեղաբույս է։ Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվեն։ Դեղաբույսի օգտակար նյութերը գտնվում են հյութալի տերևներում։ Դրանք բուժում են շատ հիվանդություններ։

Արևիկ Թանգամյան Read more

Իմ աշունը: Քրիստինե

Իմ աշունը: Քրիստինե

աշուն (2)

Աշնանը տերևները լինում են կարմիր, նարնջագույն, կանաչ, դեղին։ Աշնանը թափվում են տերևները։ Աշնանը շատ մրգեր են հասնում։ Շատ թռչուններ չվում են տաք երկրներ, եղանակը ցրտում է, օրերը կարճանում են։ Աշունը շատ սիրուն է անտառներում։ Աշնան ամիսներն են սեպտեմբերը, հոկտեմբերը, նոյեմբերը։ Հիմա աշնան վերջին ամիսն է։