Posted in Հորինուկներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում: Հորինուկներ սովորողներից:

թարս քաղաք

Ես ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ լավ է։ Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց։ Ճամփորդելիս ես հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Այս քաղաքում ամեն ինչ թարս էր։ Շենքերի տանիքները ներքևում էին, իսկ մարդիկ քայլում էին ձեռքերի վրա։ Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում։ Մեքենաները թարս էին երթևեկում, բոլոր իրերը ասես գլխիվայր շրջված էին։ Շատ զարմանալի քաղաք էր։

Թանգամյան Արևիկ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց: Գնացի մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր:Մեքենաները թարս էին, ծառերն ու ծաղիկներն էլ էին թարս աճում: Ես հանդիպեցի մի մարդու և նրան հարցրեցի, թե ինչու  այստեղ ամեն բան թարս: Նա ասաց, որ այստեղ մի տղա կար,ով ամեն ինչ թարս էր ասում, դրա համար էլ մի ր ամեն ինչ թարսվեց:

Գրիգորյան Աննա Շարունակել կարդալ “Թարս իրերի քաղաքում:”

Posted in Մեդիագրագիտություն, Մեդիահմտություններ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի շրջանակում սովորողների հետ  պատրաստեցինք շարժական տոնական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացություններն ու անցնել աշխատանքի:

Արդյունքները ներկայացնում եմ ստորև՝

Դանիել Մովսիսյան

Կարապետյան Յանա Շարունակել կարդալ “Ամանորյա շարժական մեդիաբացիկներ”

Posted in Հորինուկներ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Ակրոստիքոսներ

«Ձյուն», «Ձմեռ» և «Ամանոր»  բառերով ակրոստիքոսներ ենք հորինում:

ռադիո

Ձյան փաթիլները թափվեցին

Մանուկներին ուրախություն բերեցին:

Եղանակները ցրտեցին

Ռադիոյով հաղորդեցին:

Մանան Հովհաննիսյան

Ձյուն

 

Ձյունը եկավ

Յուրաքանչյուր ծառ ու ծաղիկ ճերմակ հագավ,

Ուրախացան մանուկները

Նստեցին իրենց սահնակները։     

Յանա Կարապետյան

Untitled

Ձյուն է սպիտակ հեքիաթային, 

Յուրաքանչյուրի սրտի ուրախալին,

Ունենք մի մեծ տոնածառ,

Նվերներ բազում պայծառ։    

Մաղաքյան Լիաննա

d5b1d5b4d5a5d5bc-3-e1576262645530

 

Ձյան փաթիլները կամաց թափվեցին

Յուրաքանչյուրն իր հետ երազ բերեցին

Ու մեկիկ -մեկիկ

Նրանք հալվեցին։

Նավասարդյան Արինա

ամանոր

Ամանորն է շուտով գալու,

Մարդիկ տոնածառն են զարդարելու,

Աղջիկները շատ գեղեցիկ

Նոր տարվա երգեր են երգելու,

Որ շուտ լսի Ձմեռ պապին

Րոպե առաջ տեղ հասնի

Թանգամյան Արևիկ

Posted in Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Ամանորյա ասիկ-բարեմաղթանքներ

Մուտքագրում և նկարում ենք ամանորյա ասիկ-բարեմաղթանքները:

ամանոր

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Թանգամյան Արևիկ

ամանորյա ասիկ Գևորգ

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

Հայրապետյան Գևորգ

galantos

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

Մովսիսյան Դանիել Շարունակել կարդալ “Ամանորյա ասիկ-բարեմաղթանքներ”

Posted in Հորինուկներ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Բարև, ձմե՛ռ

2.2  դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ձմեռային հորինուկների շարքն ու նկարները:

Безымянный

Սիրելի՛ Ձմեռ պապի,ես անհամբեր սպասում եմ քո գալուն և առաջին ձյան փաթիլներին:

Սիրով սպասող Կարինա:

Երեմյան Կարինե Շարունակել կարդալ “Բարև, ձմե՛ռ”

Posted in Սեբաստացու օրեր, Առանց կարգի

Իմ սեբաստացի ուսուցիչը

Սովորողները Paint նկարչական ծրագրվ նկարում են իրենց սեբաստացի ուսուցիչներին:

իմ ուսուցչուհին

Իմ սեբաստացի ուսուցչուհին ընկեր Սեդան է։ Նա շատ բարի, խելացի, հոգատար և գեղեցիկ է։ Ես շատ եմ սիրում իմ սեբաստացի բոլոր ուսուցչուհիներին և ուսուցիչներին։

Թանգամյան Արևիկ

jury4uu8iyhukjyrk

Մովսիսյան Դանիել Շարունակել կարդալ “Իմ սեբաստացի ուսուցիչը”

Posted in Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի, Խնկոյանական օրեր

Մեդիաընթերցարան. աքաղաղ

աքաղաղ

Աքաղաղը ընտանի թռչուն է: Աքաղաղը գույնզգույն է:

Թանգամյան Արևիկ

աքաղաղ

Աքաղաղը որձ թռչուն է,որի էգը հավն է: Արտաքին տեսքով հավից տարբերվում է փարթամ,հաճախ նաև երփնագույն պոչով:

Կարապետյան Յանա

thumbnail_աքլոր

Աքաղաղը ընտանի թռչուն է: Ունի գույնզգույն պոչիկ, կարմիր կատար:

Մաղաքյան Լիաննա