Posted in Հորինուկներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում: Հորինուկներ սովորողներից:

թարս քաղաք

Ես ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ լավ է։ Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց։ Ճամփորդելիս ես հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Այս քաղաքում ամեն ինչ թարս էր։ Շենքերի տանիքները ներքևում էին, իսկ մարդիկ քայլում էին ձեռքերի վրա։ Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում։ Մեքենաները թարս էին երթևեկում, բոլոր իրերը ասես գլխիվայր շրջված էին։ Շատ զարմանալի քաղաք էր։

Թանգամյան Արևիկ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց: Գնացի մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր:Մեքենաները թարս էին, ծառերն ու ծաղիկներն էլ էին թարս աճում: Ես հանդիպեցի մի մարդու և նրան հարցրեցի, թե ինչու  այստեղ ամեն բան թարս: Նա ասաց, որ այստեղ մի տղա կար,ով ամեն ինչ թարս էր ասում, դրա համար էլ մի ր ամեն ինչ թարսվեց:

Գրիգորյան Աննա Շարունակել կարդալ “Թարս իրերի քաղաքում:”

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Նախագծային ուսուցման շաբաթ, Առանց կարգի

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Շարունակել կարդալ “Բաց նամակ թռչուններին”

Posted in Հորինուկներ, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Աշուն է: Հայրապետյան Արտավազդ

75491839_1343687802496654_4556482739347390464_n

Աշուն  է: Այն իմ ամենասիրելի տարվա եղանակն է: Այդ ժամանակ բոլոր տերևները կարմրում, դեղնում են: Բակերն ու խաղահրապարակները ամբողջությամբ պատված են լինում դեղնականաչվուն տերևներով: Տերևաթափի հետ միասին տարվա այս գեղեցիկ եղանակը կարծես քուն է մտնում և իր տեղը զիջում ցրտաշունչ ձմռանը:

Հայրապետյան Արտավազդ

Posted in Առանց կարգի, ԵՍ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ, Ես եւ շրջակա աշխարհ

Իմ քաղաքը, թաղամասը, բակը

«Ես.ուսումնական նախագիծ»

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ես բնակվում եմ Դավիթաշեն համայնքում։ Մեր փողոցը կոչվում է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անունով։ Մեր փողոցը բարեկարգ է, ասֆալտապատ, ծառերով եզերված։ Մեր բակում երեխաների համար կա խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, իսկ հանգստի համար նախատեսված են նստարաններ։ Բակում տղաները ֆուտբոլ են խաղում, իսկ մենք աղջիկներով՝ պահմտոցի։ Մեր տան դիմաց ապրում է իմ հասակակից մի տղա, ում հետ ես հաճախ խաղում եմ։ Մեր թաղամասում հաճախ են նոր շինություններ կառուցվում։

Մարի Խադիշյան Շարունակել կարդալ “Իմ քաղաքը, թաղամասը, բակը”

Posted in Առանց կարգի, ԵՍ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իմ անունը /անվանակոչման ու անվան ծագման պատմություններ/

«Ես.ուսումնական նախագիծ»

Ներկայացնում են 2.2 դասարանի սովորողները:

Իմ անվան պատմությունը: Լիաննա Մաղաքյան

Իմ անվան մասին: Արևիկ Թանգամյան

Իմ անվան պատմությունը:Խաչատրյան Էրիկ Շարունակել կարդալ “Իմ անունը /անվանակոչման ու անվան ծագման պատմություններ/”