Բաց նամակ թռչուններին

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Read more

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի շրջանակում սովորողների հետ  պատրաստեցինք շարժական տոնական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացություններն ու անցնել աշխատանքի:

Արդյունքները ներկայացնում եմ ստորև՝

Դանիել Մովսիսյան

Կարապետյան Յանա Read more

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Սովորողները ծնողների օգնությամբ համացանցից փնտրում են տեղեկություններ  բույսերի մասին,առանձնացնում բույսի օգտակար հատկություններն ու արդյունքում ստեղծում  ենք մեդիաընթերցարան բույսերի մասին:

Դեղաբույս Հալվե

Снимок

Հալվեն կամ ալոեն շատ օգտակար դեղաբույս է։ Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվեն։ Դեղաբույսի օգտակար նյութերը գտնվում են հյութալի տերևներում։ Դրանք բուժում են շատ հիվանդություններ։

Արևիկ Թանգամյան Read more

Իմ կրթահամալիրը

Իմ կրթահամալիրը

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ու Հյուսիսային դպրոցը մեր նկարներում:

սեբաստացի կրթահամալիր.png

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը  ունի մի քանի մասնաճյուղեր։ Ես սովորում եմ Հյուսիսային դպրոց-պարտեզում։ Այս տարի լրանում է կրթահամալիրի հիմնադրման 30-ամյակը։

Թանգամյան Արևիկ Read more