Բաց նամակ թռչուններին

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Read more

Սպիտակ ու փափուկ ձյուն: Մովսիսյան Դանիել

Սպիտակ ու փափուկ ձյուն: Մովսիսյան Դանիել

Երբ աշնանը փոխարինում է ձմեռը, պետք է շատ ձյուն գա, իսկ հիմա դրսում տաք է,կարծես թե գարուն լինի: Ես ուզում եմ, որ ձմեռը փափուկ և սպիտակ ձյուն բերի, որպեսզի բոլոր երեխաները ուրախանան, դուրս գան բակ և խաղան:Ամանորին բոլորն անհամբեր սպասում էին Ձմեռ պապիկին, ով եկավ և իր հետ ուրախություն, խաղաղություն բերեց:

Մովսիսյան Դանիել

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի շրջանակում սովորողների հետ  պատրաստեցինք շարժական տոնական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացություններն ու անցնել աշխատանքի:

Արդյունքները ներկայացնում եմ ստորև՝

Դանիել Մովսիսյան

Կարապետյան Յանա Read more

Ամանորյա ասիկ-բարեմաղթանքներ

Ամանորյա ասիկ-բարեմաղթանքներ

Մուտքագրում և նկարում ենք ամանորյա ասիկ-բարեմաղթանքները:

ամանոր

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Թանգամյան Արևիկ

ամանորյա ասիկ Գևորգ

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

Հայրապետյան Գևորգ

galantos

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

Մովսիսյան Դանիել Read more

Բարև, ձմե՛ռ

Բարև, ձմե՛ռ

2.2  դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ձմեռային հորինուկների շարքն ու նկարները:

Безымянный

Սիրելի՛ Ձմեռ պապի,ես անհամբեր սպասում եմ քո գալուն և առաջին ձյան փաթիլներին:

Սիրով սպասող Կարինա:

Երեմյան Կարինե Read more

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Վայրի բույսերն ու դրանց օգտակար հատկությունները

Սովորողները ծնողների օգնությամբ համացանցից փնտրում են տեղեկություններ  բույսերի մասին,առանձնացնում բույսի օգտակար հատկություններն ու արդյունքում ստեղծում  ենք մեդիաընթերցարան բույսերի մասին:

Դեղաբույս Հալվե

Снимок

Հալվեն կամ ալոեն շատ օգտակար դեղաբույս է։ Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվեն։ Դեղաբույսի օգտակար նյութերը գտնվում են հյութալի տերևներում։ Դրանք բուժում են շատ հիվանդություններ։

Արևիկ Թանգամյան Read more