Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի առաջին օրը Հյուսիսում

Հեղինակային մանկավարժության 16-րդ հավաքի առաջին օրը Հյուսիսային դպրոցում։

Օրվա անցուդարձը դիտե՛ք տեսանյութերում։

Լուսաբանումը՝ գործունեության ղեկավարների, համակարգումը՝ Սիդոնյա Վիրաբյանի

Առավոտյան ընդհանուր պարապմունք։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Posted in Մայիսյան հավաք

Մայիսի 3․ ամփոփում

Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքից հետո օրը սկսեցինք ընկեր Հասմիկի հետ։ «Խաղում ենք համբարձում» ուսումնական նախագծի ընթացքում սովորեցինք և կատարեցինք «Հե՜յ, իմ Նազան» և «Վիճակի երգ» համբարձման ծիսական երգերը։

Սովորողները պատմեցին իրենց երազանքների մասին, արդյուքնում ստեղծելով «Իմ երազանքը» հորինուկների շարք։

Posted in Համբարձման ծես, Մայիսյան հավաք, Երգադարան

«Խաղում ենք համբարձում»

Մայիսյան 16-րդ հավաք

«Խաղում ենք համբարձում» ուսումնական նախագծի ընթացքում սովորում և կատարում ենք համբարձման ծիսական երգեր։

Հասմիկ Մաթևոսյան և 3․2 դասարան

«Հե՜յ, իմ Նազան»

«Վիճակի երգ»

Posted in Համբարձման ծես, Բանաստեղծության հետքերով

Համբարձման ասիկներ

Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,

Շալե շապիկ, նախշուն կոճակ

 Եզան տարան տիրոջ դուռը,

 Ճատկին զարկին կարմիր նուռը,

Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,

Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:

Շարունակել կարդալ “Համբարձման ասիկներ”
Posted in Հորինուկներ, Մայիսյան հավաք

«Իմ երազանքը» հորինուկների շարք

Կարդացե՛ք 3․2 դասարանի սովորողների երազանքների մասին։

Բոլորի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք հնարավոր է կատարվեն կամ չկատարվեն: Իմ երազանքներից է, որ ես ունենամ կախարդական փայտիկ և այդ փայտիկով շատ փորձեր ու հրաշքներ կատարեմ: Կախարդական փայտիկի օգնությամբ այնպես կանեմ, որ մյուս մոլորակներում էլ կյանք լինի,կստեղծեմ մեծ ու փոքր երկրներ, իսկ մարդկանց անմահ կդարձնեմ: Մտածում եմ այդ մասին և հասկանում, որ պետք է շատ-շատ մեծ գիտնական դառնամ, որ կարողանամ այդքանն իրականացնել :

Դանիել Մովսիսյան

Իմ երազանքը կապված է ամառվա հետ: Ես ուզում եմ ստեղծել մի կախարդական ժամացույց, որի օգնությամբ միշտ ամառ կլինի:Ուզում եմ միշտ ամառ լինի, որ իմ ընկերների հետ ոչ թե երեք ամիս խաղամ, այլ շատ: Ուզում եմ միշտ ամառ լինի, արև լինի, որ միշտ լողամ լողավազանում:

Սերգեյ Պողոսյան

Ես միշտ երազել եմ դառնալ ծրագրավորող։ Ցանկանում եմ ստեղծել հետաքրքիր ռոբոտներ։ Օրինակ՝ տնտեսական ռոբոտ, ով կզբաղվի տնային գործերով, թռչող ռոբոտ, զինվորական ռոբոտ, ով կպաշտպանի հայրենիքը և այլն։ Բայց ամենից շատ կուզեի ստեղծել կախարդական թևեր, որոնց օգնությամբ մարդիկ թռչունների նման կճախրեին կապույտ երկնքում։ Իմ երազանքները կատարելու համար ես պետք է դառնամ շատ հայտնի ծրագրավորող, ում մասին հուսով եմ հետագայում դուք կլսեք։

Սյուզանա Սարգսյան

Շարունակել կարդալ “«Իմ երազանքը» հորինուկների շարք”