Posted in «Մուտք» ճամբար

5 տարեկանների մուտքի ճամբար. օր 2-րդ

Այսօր 5 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ օրն էր:  Ճամբարային օրվա ընթացքում 5 տարեկանների հետ սովորեցինք «Կռունկներ» և «Քամին» ստեղծագործությունները, իսկ ընկեր Ջուլիի հետ` «Հոպ, թռի» երգը: Ընկեր Անուշի հետ էլ հեծանիվ և ինքնագլոր վարեցինք։

Տեսանյութեր մեր օրվա մասին

Շարունակել կարդալ “5 տարեկանների մուտքի ճամբար. օր 2-րդ”
Posted in «Մուտք» ճամբար

5 տարեկանների մուտքի ճամբար.օր 1-ին

Այսօր 5 տարեկանների մուտքի ճամբարի առաջին օրն էր:  Բարևախաղով ներկայացանք և ծանոթացանք, սովորեցինք «Կռունկներ» բանաստեղծությունը, իսկ ընկեր Ջուլիի հետ` «Ախ, գարուն է» երգը: Ընկեր Ալիսի հետ էլ կանաչ կավով, փոքրիկ մատներով փորձեցինք պատրաստել մայրիկների դիմաքանդակները։ Չնայած երկու ժամ տևեց մեր հանդիպումը, սակայն շատ մեծ տպավորություններով իրար հրաժեշտ տվեցինք:

Տեսանյութեր մեր օրվա մասին

Շարունակել կարդալ “5 տարեկանների մուտքի ճամբար.օր 1-ին”
Posted in «Մուտք» ճամբար

5 տարեկանների մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր». 2021-2022 ուստարվա 5 տարեկաններ

Մուտքի ճամբարը կազմակերպելու եմ երկու օր՝ մարտի 22-24:

Օրը՝ Մարտի 22 — 24

Ժամը՝ 10։00-12։00

Հանդիպման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց

Հասցե՝ ՀԱԹ Րաֆֆի 69/1, հեռ.՝ 010.73.52.10

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Սիդոնյա Վիրաբյան

Երգի դասավանդող` Ջուլիետտա Ղազարյան

Կավագործություն՝ Ալիս Գևորգյան

Շարունակել կարդալ “5 տարեկանների մուտքի ճամբար”
Posted in «Մուտք» ճամբար

Մեդիահմտությունների կիրառում

«Մուտք կրթահամալիր» ճամբարի ընթացքում մասնակից Ռուբեն Բունիաթյանի հետ սովորեցինք աշխատել paint և word ծրագրերով: Ստորև ներկայացնում եմ Ռուբենի աշխատանքը:

Ես Ռուբեն Բունիաթյանն եմ։ Ես 7 տարեկան եմ։ Ես ապրում եմ Երևան քաղաքում։ Սովորում եմ Պուշկինի դպրոցում, բայց հիմա մասնակցում եմ Մուտքի ճամբարի։ Ես սիրում եմ գիշերը, գիշերը պատուհանից նայում եմ լուսնին։ Սիրում եմ մատիտներով բնություն նկարել։Քույրիկիս հետ միշտ խաղում եմ իր խաղալիքներով։ Ես ունեմ շատ ընկերներ, իրենց հետ ես բակ եմ գնում։

Հյուսիսային դպրոցում ինձ ամենաշատը դուր եկավ լողավազանը, համակարգչով մուտքագրելն ու նկարելը։

Posted in «Մուտք» ճամբար

Մուտք կրթահամալիր. օգոստոսի 26-28

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով

Ժամանակահատված․ օգոստոսի 26-28, ժամը 10։00-12։00

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Շարունակել կարդալ “Մուտք կրթահամալիր. օգոստոսի 26-28”
Posted in «Մուտք» ճամբար, Ուսումնական Ագարակ, Առանց կարգի

Այցելություն Ագարակ

Մուտքի ճամբար, օր 3-րդ

Մուտքի ճամբարի մասնակիցների հետ այսօր այցելեցինք կրթահամալիրի Ագարակ: Շրջեցինք և ծանոթացանք կրթահամալիրի բնակիչների հետ, ընկեր Էդգարի օգնությամբ փորձեցինք մոտենալ և շոյել Խզբզ ձիուկին, չմոռացանք նաև կերակրել: Շարունակել կարդալ “Այցելություն Ագարակ”