Posted in Ուսումնական գարուն, Ընտանեկան նախագծեր

«Ուսումնական գարուն» ամփոփում

Ամփոփում ենք և ներկայացնում «Ուսումնական գարուն» նախագծի արդյունքները։

Ածիկացան ընտանիքում։Սերգեյ Պողոսյան

Ընտանեկան ածիկացան։ Գոռ Սողոմոնյան

Ածիկացան ընտանիքում։Արևիկ Թանգամյան

Ցորենի ածիկի դիտարկում։ Սյուզանա Սարգսյան

Շարունակել կարդալ “«Ուսումնական գարուն» ամփոփում”
Posted in Ուսումնական գարուն

Ընթերցում եմ։ Գոռ Սողոմոնյան

«Ուսումնական գարուն»

«Ծիտը»

Այս պատմությունը շատ եմ սիրում, որովհետեւ ծիտը չարաճճի է, խորամանկ։ Ինձ դուր եկավ, թե ինչպես էր բոլորից մի բան պահաջում։ Բայց մայրիկս ասում է, որ պարզապես պիտի օգնես ու ոչինչ չպահանջես։ Դրա համար էլ ծիտիկը ամեն ինչ կորցրեց․․․

Posted in Ուսումնական գարուն

Ընթերցում եմ։ Կատրին Ծատինյան

«Ուսումնական գարուն»

Ես շատ եմ սիրում «Ռապունցել» մուլտֆիլմը։ Այդ պատճառով որոշեցի կարդալ այդ հեքիաթը։ «Ռապունցել» հեքիաթը գրել են Գրիմ եղբայրները։ Ռապունցելը շատ երկար մազերով գեղեցիկ մի աղջնակ էր, ում գողացել էր չար կախարդը թագավորից և թագուհուց։ Նա շատ բարի և գեղեցիկ էր։ Կախարդուհին շատ չար էր, քանի որ տասներկու տարեկանից  աղջնակին փակում էր անտառում գտնվող մի բարձր աշտարակում: Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը, քանի որ այն լավ ավարտ ունեցավ։ Ընկերներիս խորհուրդ կտամ, որ կարդան։