Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Մանկական ընթերցարան, Ուսումնական նյութեր

Ձմռան մի կտոր

Ստյուարտ Պ., Ռիդել Կ.

Պատմությունն այն մասին է, թե ինչպես Ոզնին ձմեռելուց առաջ խնդրեց նապաստակին ձմռան մի կտոր պահել իր համար մինչև գարուն։ Նապաստակը ձյունը գլորեց և, մեծ ձնագնդի պատրաստելով, ծածկեց չոր տերևների մեջ և թաքցրեց իր փոսում։

Մոտենում էր ձմեռը։ Ոզնին պատրաստվում էր ձմեռելուն։
— Ես կկարոտեմ քեզ,— ասաց Նապաստակը,— իսկ դու՞։
— Ո՛չ,— ասաց Ոզնին։
— Իսկ ես կկարոտեմ, — կրկնեց Նապաստակը։
— Դու հենց նոր այդ ասացիր, — փնթփնթաց Ոզնին։

Շարունակել կարդալ “Ձմռան մի կտոր”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Մանկական ընթերցարան

Սուրբ ծննդյան հեքիաթ. Երեք մայրիներ

Պաուլո Կուելո

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ՝ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը,- ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ, ինձ նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և, ահա, անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Շարունակել կարդալ “Սուրբ ծննդյան հեքիաթ. Երեք մայրիներ”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Մանկական ընթերցարան

Ցանկությունների ծառը։Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին
թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին.
«Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական
չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր,
նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում
մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր:
Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ
տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի
տակ ու ասաց.Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները
հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու
աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր,
փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ
մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները
հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն
Քեդոգան Սմիթն ասում է.

Շարունակել կարդալ “Ցանկությունների ծառը։Դոնալդ Բիսեթ”
Posted in Մանկական ընթերցարան, Առանց կարգի

Ընթերցարան. 3-րդ դասարան

2020-2021 ուս տարում 3-րդ դասարանի ընթերցանության նյութերն ու առաջադրանքները

Սեպտեմբեր

Շարունակել կարդալ “Ընթերցարան. 3-րդ դասարան”

Posted in Մանկական ընթերցարան, Առանց կարգի, Լրացուցիչ կրթություն

Ո՞վ է հրամայում

Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար։ Շարունակել կարդալ “Ո՞վ է հրամայում”

Posted in Մանկական ընթերցարան, Առանց կարգի, Լրացուցիչ կրթություն

Դ. Բիսեթ «Փիլիսոփա Բլոճը և մյուսները»

Լսե՛ք աուդիոտարբերակը

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Շարունակել կարդալ “Դ. Բիսեթ «Փիլիսոփա Բլոճը և մյուսները»”

Posted in Մանկական ընթերցարան, Լրացուցիչ կրթություն

Ջ․ Ռոդարի․ «Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Շարունակել կարդալ “Ջ․ Ռոդարի․ «Աչքերի գանգատը»”

Posted in Մանկական ընթերցարան, Ամանորյա ծես

Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ

***

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի: Շարունակել կարդալ “Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ”

Posted in Մանկական ընթերցարան, Առանց կարգի, Բանաստեղծության հետքերով

«Ծաղիկները» Հովհաննես Թումանյան

— Ո՞ւր գնացին ծաղիկները:
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Սաստիկ-Ուժգին, խիստ

Բանալ-բացել Շարունակել կարդալ “«Ծաղիկները» Հովհաննես Թումանյան”