Posted in Հաշվետվություն, Ուսումնական աշուն. նախագիծ

Ուսումնական աշուն։ Ամփոփում

Ուսումնական աշուն նախագծի ամփոփում։

Հորինուկներ

Հանելուկներ աշնան մասին

Աքրոստիկոս աշնան մասին

Աշնանային խնդիրներ

Շարունակել կարդալ “Ուսումնական աշուն։ Ամփոփում”
Posted in Ուսումնական աշուն. նախագիծ, Բանաստեղծության հետքերով

Համո Սահյան «Աշուն»

Համո Սահյան «Աշուն» բանաստեղծության ռադիո-ընթերցում:

Ներկայացնում են 3.2 դասարանի սովորողները:

Աննա Գրիգորյան

Արևիկ Թանգամյան

Մանան Հովհաննիսյան

Սերգեյ Պողոսյան

Ադրիանա և Նարե

Քրիստինե Թումասյան

Սյուզանա Սարգսյան

Յանա Կարապետյան

Ռուբեն Բունիաթյան

Նարե Սարոյան

Posted in Ուսումնական աշուն. նախագիծ

Մեր բակի աշունը: Սյուզանա Սարգսյան

Ուսումնական աշուն

Սյուզանան ներկայացնում է աշնան տրամադրությունն ու գույներընմանեցնելով ու համեմատելով նրան տարբեր առարկաներիերևույթների ու մարդկանց հետ:

Պատումը՝ Սյուզանայի բլոգից

Ես շատ եմ սիրում աշնան օրերն, երբ բնությունը ներկվում է աշնանային գույներով։ Մեր բակի այգին նմանվում է դեղին հագուստ հագած փերու, իսկ տերևաթափից ստեղծվում է կախարդական գորգ։

Երբ նստում եմ ծառերի տակ, ինձ զգում եմ ինչպես հեքիաթում։ Ինձ հատկապես դուր է գալիս աշնանային տերևաթափը։

Posted in Հորինուկներ, Ուսումնական աշուն. նախագիծ, Ուրախ մաթեմատիկա

Աշնանային խնդիրներ

Ուսումնական աշուն

Հորինում են 3.2 դասարանի սովորողները:

Խնդիր 1

Տարին ունի 12 ամիս, քանի՞ ամիս ունի 4,5 տարին:

Խնդիր 2

Ինչու՞ է պապիկս նշում իր տարեդարձը 4 տարին 1 անգամ:

Խնդիր 3

Զարթուցիչը դրել եմ, որպեսզի արթնանամ առավոտյան ժամը 8-ին, և պառկել եմ քնելու ժամը 19:00-ին: Քանի՞ ժամ կքնեմ:

Խնդիր 4

Հայրս ինձանից մեծ է 5 անգամ, տատիկս՝ 8 անգամ, քույրիկս՝ 4 տարով: Քանի տարեկան է հայրս և տատս, եթե քույրիկս 12 տարեկան է:

Պողոսյան Սերգեյ

Շարունակել կարդալ “Աշնանային խնդիրներ”
Posted in Հորինուկներ, Ուսումնական աշուն. նախագիծ

Աքրոստիկոս աշնան մասին

Ուսումնական աշուն

Հորինում են 3.2 դասարանի սովորողները:

Ա շուն եկավ:

Շ ողաց տերևը ծառին

ՈՒ րախ փչում էր քամին,

Ն երքև թափում տերևին:

Թանգամյան Արևիկ

Արևը արդեն սառել է ասես

Շողերը փայլում, բայց չեն ջերմացնում,

Ուրախ չէ հիմա երկիրը իմ հին

Նոր օր ենք բոլորս երազում:

Կարապետյան Յանա

Աշուն եկավ,

Շուրջը ոսկի հագավ,

Ուրախ-ուրախ

Նուռը հասավ:

Գաբրիելյան Ադրիանա

Ամռանը արևը

Շողում է ։

Ու աշնանը արևը դողում է,

Նուռն էլ ծառին հասնում է:

Գրիգորյան Աննա

Շարունակել կարդալ “Աքրոստիկոս աշնան մասին”
Posted in Հորինուկներ, Ուսումնական աշուն. նախագիծ

Հանելուկներ աշնան մասին

Հորինում են սովորողները

Այն ինչն է, ինչը,

Ամբողջ ամառ շողում է,

Աշնան ցրտից դողում է:

* * *

Ամառը ծառն է զարդարում

Աշնանը՝ հողը:

* * *

Երբ որ գալիս է աշուն,

Ծառերը ի՞նչ են լինում:

Թանգամյան Արևիկ

Այն ի՞նչն է, ինչը,

Ծառերից թափվում է,

Տարբեր գույնով պար բռնում,

Դես ու դեն ման գալով

Որտեղ ասես թափառում:

***

Գույնզգույն է, բայց ծիածան չէ,

Թափվում է, բայց անձրև չէ:

Գաբրիելյան Ադրիանա

Շարունակել կարդալ “Հանելուկներ աշնան մասին”
Posted in Ուսումնական աշուն. նախագիծ

Ուսումնական աշուն

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

 Նոյեմբերի 2-6

Նախագծի նպատակն ու խնդիրները`

  • Շրջապատը խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Աշնան հմայքը տեսնելու, դիտելու, հետևելու կարողություն
  • Ծառերի, թփերի, տերևների, քամու դիտարկում
  •  Աշնանային բակ-պարտեզի աշխատանքներ
  •  Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Իրականացման ժամանակահատվածը իր մեջ ներառում է սովորողների աշնանային արձակուրդը, որն էլ հնարավորություն է տալիս դիտարկումներ անելու, անհատական և ընտանեկան նախագծեր իրականացնելու։

Շարունակել կարդալ “Ուսումնական աշուն”