Posted in Մեդիագրագիտություն, Մեդիահմտություններ, Ամառային ճամբար

«Սովորող-սովորեցնող» փոխանցում ենք մեդիահմտություններ

Այսօր Հյուսիսային դպրոցի 3.2 ջոկատի ճամբարականներն Արևելյան դպրոցում էին:Սովորող-սովորեցնող նախագծի ընթացքում Արևելյան դպրոցի «Զատիկ» ջոկատի ճամբարականներին փոխանցեցին իրենց յուրացրած մեդիահմտությունները: Հանդիպման ընթացքում սովորեցրին օգտվել paint և word ծրագրերի հիմնական գործիքներից, տառաչափը մեծացնել, փոքրացնել, նկարների վրա մուտքագրել… Հավես սովորող-սովորեցնող…

Տեսանյութը՝ Տաթև Սահակյանի

Նկարաշար

Posted in Մեդիագրագիտություն, Մեդիահմտություններ, Ելք ստուգատես

Մեդիատեխնոլոգիական հմտություններ

Ելք ստուգատեսի ընթացքում սովորողները ստեղծում են մեդիափաթեթներ, որտեղ ցույց են տալիս իրենց մեդիահմտությունները:

Աննա Գրիգորյան

Արմեն Բադալյան

Քրիստինե Թումասյան

Սյուզանա Սարգսյան

Գոռ Սողոմոնյան

Արևիկ Թանգամյան

Նելլի Կարապետյան

Սերգեյ Պողոսյան

Կատրին Ծատինյան

Posted in Մեդիագրագիտություն

Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները. տեսադասերի փաթեթ

Բլոգ բառն առաջացել է անգլերեն blog, web log (վեբ և գրանցում) բառերից: Բլոգը մեդիատարածք է, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ: Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։  (Վիքիպեդիա՝ազատ հանրագիտարան): Շարունակել կարդալ “Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները. տեսադասերի փաթեթ”

Posted in Հորինուկներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Թարս իրերի քաղաքում:

Թարս իրերի քաղաքում: Հորինուկներ սովորողներից:

թարս քաղաք

Ես ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ լավ է։ Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց։ Ճամփորդելիս ես հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Այս քաղաքում ամեն ինչ թարս էր։ Շենքերի տանիքները ներքևում էին, իսկ մարդիկ քայլում էին ձեռքերի վրա։ Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում։ Մեքենաները թարս էին երթևեկում, բոլոր իրերը ասես գլխիվայր շրջված էին։ Շատ զարմանալի քաղաք էր։

Թանգամյան Արևիկ

Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է:Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց: Գնացի մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր:Մեքենաները թարս էին, ծառերն ու ծաղիկներն էլ էին թարս աճում: Ես հանդիպեցի մի մարդու և նրան հարցրեցի, թե ինչու  այստեղ ամեն բան թարս: Նա ասաց, որ այստեղ մի տղա կար,ով ամեն ինչ թարս էր ասում, դրա համար էլ մի ր ամեն ինչ թարսվեց:

Գրիգորյան Աննա Շարունակել կարդալ “Թարս իրերի քաղաքում:”

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Նախագծային ուսուցման շաբաթ, Առանց կարգի

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Շարունակել կարդալ “Բաց նամակ թռչուններին”

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ձմռան ցուրտն ու Վարդավառը: Հովհաննիսյան Մանան

Մի գեղեցիկ ձմռան առավոտ, ես արթնացա և տեսա, որ դրսում երեխաները ձյան մեջ Վարադավառ էին նշում, միմյանց ջրում ու զվարճանում էին: Գնացի բակ ու նրանց ասացի.

-Մի՛ խաղացեք ջրոցի, կմրսեք ու կհիվանդանաք:

Երեխաներն ինձ չլսեցին,մրսեցին ու հիվանդացան: Երբ առողջացան, հասկացան իրենց սխալն ու հաջորդ առավոտ եկան ներողություն խնդրեցին:

Հովհաննիսյան Մանան

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ձմեռն ու վիրավոր թռչունը: Արմեն Բադալյան

թռչունՁմռան ցուրտ օրերից մի օր ես հանդիպեցի մի թռչունի:Այդ թռչունը սոված էր ու ծարավ: Ես նրան կերակրեցի, ջուր տվեցի,մշակեցի նրա  վերքերն ու իր համար հայրիկիս հետ բույն պատրաստեցի: Երբ արդեն օրերը տաքացան,արևը դուրս եկավ թռչունը թռավ գնաց իր ընտանիքի մոտ:

Արմեն Բադալյան

 

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Սպիտակ ու փափուկ ձյուն: Մովսիսյան Դանիել

Երբ աշնանը փոխարինում է ձմեռը, պետք է շատ ձյուն գա, իսկ հիմա դրսում տաք է,կարծես թե գարուն լինի: Ես ուզում եմ, որ ձմեռը փափուկ և սպիտակ ձյուն բերի, որպեսզի բոլոր երեխաները ուրախանան, դուրս գան բակ և խաղան:Ամանորին բոլորն անհամբեր սպասում էին Ձմեռ պապիկին, ով եկավ և իր հետ ուրախություն, խաղաղություն բերեց:

Մովսիսյան Դանիել