Posted in ԻՄ ՄԱՍԻՆ

Ընդունելություն 2018-2019

38708084_309928546218869_7849253424376840192_n

 

 

 

 

 

 

 

Ողջույն, ես Սեդա Վիրաբյանն եմ : Արդեն 3-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Ունեմ բարձրագույն կրթություն. ավարտել եմ Հայաստանի Հանրապետության Հյուսիսային Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը: Բակալավրի կոչում ստանալուց հետո կրթությունս շարունակել եմ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում:
2018-2019 ուսումնական տարում սիրով սկսելու եմ աշխատանքս Հյուսիսային դպրոցի 1-ին  դասարանի սովորողների հետ։
Սիրով սպասում ենք  բոլոր այն սովորողներին, ովքեր կցանկանան մեզ հետ մասնակցել բաց, ազատ և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։ Շարունակել կարդալ “Ընդունելություն 2018-2019”

Posted in ԻՄ ՄԱՍԻՆ

Իմ մասին

cropped-34051782_139686893562039_2243725227924127744_n1.jpg

Ողջույն: Ես Վիրաբյան Սեդան եմ, իրական անունս Սիդոնյա է:  Ծնվել եմ 1993 թվականի դեկտեմբերի 27 ին` Երևան քաղաքի Էրեբունի համայնքում:  Հաճախել եմ Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցը եւ ավարտելուն  պես ընդունվել Հայաստանի Հանրապետության Հյուսիսային Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը`այստեղ սովորելով 2010-2014 թվականներին: Բակալավրի կոչում ստանալուց հետո կրթությունս շարունակել եմ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում: 2016 թվականից սկսել եմ աշխատել  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Յուրաքանչյուր օր հիանում, ոգևորվում, ապրում եմ կրթահամալիրում, քանի որ  յուրաքանչյուր նոր օր իր հետ բերում է  գիտելիքների, կարողությունների եւ բացահայտումների ձեռքբերման, ուսուցման հնարավորություն: 

Մանրամասն կարդացեք՝ այստեղ