Posted in Ծնողական համայնք

Ծնողական հավաք

Օրը` հունիսի 10

Ժամը՝ 14:00

Միջավայրը՝  Հյուսիսային դպրոց 3.2 դասարան


Օրակարգում՝

  • Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում
  • Ուսումնական 4-րդ շրջան
  • Սովորողի աճի բնութագրեր.դիտարկումներ
  • Օտար լեզվի ուսուցիչներ
  • Ուսումնական գործիքներ
  • Ուսումնական վճարումներ
  • Ուսումնական ամառ
  • «Մուտք 4-րդ դասարան» Ռիմա Քեքեջյան
  • Կազմակերպչական հարցեր,այլ.
  • Հարցուպատասխան, կարծիքներ, առաջարկներ
Posted in Ամանորյա ծես, Ծնողական համայնք

Ամանորյա մոմերի դեկուպաժ

Ամանորյա ծես նախագծի ընթացքում այսօր 3.2 դասարանի սովորողները հետաքրքիր աշխատանք իրականացրեցին՝ համագործակցելով սեբաստացի ծնող Զառա Հարությունյանի հետ:Աշխատանքի արդյունքում սովորողները սովորեցին և յուրացրեցին պարզ հմտություններ, ձեռք բերեցին նոր ստեղծագործական ունակություններ:
Տեսանյութ՝

Նկարաշար՝

Posted in Ծնողական համայնք

Ծնողական առցանց հավաք

Առցանց հավաք Microsoft teams հարթակում
Միացման հղումն՝ այստեղ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի ծնողական համայնք

Օր՝ դեկտեմբերի 20-ին, ժամ՝ 17:30

Օրակարգում՝

Posted in Ծնողական համայնք

Սեբաստացի կրթական բաց համայնքի առցանց հանդիպում

Հանդիպման օրը` 15.09, ժամը`19:00

Միացման հղումն`այստեղ։

Օրակարգում

Posted in Ծնողական համայնք

Տեղեկանք:Կրթական համայնքի հանդիպում

Հյուսիսային դպրոցի 3-րդ  դասարանի ծնողական համայնքի հավաքը վարեցին դասվարներ՝ Մանուշակ Աբրահամյանը, Կարինե Խառատյանն ու Սիդոնյա Վիրաբյանը: Մասնակիցների թիվը 22-ն էր, որը պարբերաբար փոխվում էր, քանի որ կային համատեղ ծնողներ, ովքեր մասնակցում էին նաև մյուս հավաքներին: Հավաքի ժամանակ քննարկվող հարցերը հրապարակված էր օրակարգում։ 
Քննարկվող հարցերն էին․

Օրակարգում՝

Կրթահամալիրի այսօրի ներկայացում

Կրթահամալիրի կառավարման խորհրդի ներկայացրած փաստթղթաշրջանառություն

Սպետեմբերի 9. Ծնողական ասուլիս

Սեպտեմբերի 14. Դպրոցի պատրաստություն

Նախաձեռնություններ, հրապարակումներ, միասնակակն հեշթեգեր

 Ծնողներն առանձնապես հարցեր չունեին,քանի որ ուսումնասիրել էին նախօրոք հրապարակված և ուղարկված օրակարգը: Ծնողները մտահոգ էին կրթահամալիրի այսօրով, նախաձեռնում էին իրենց հետագա անելիքներն ու քայլերը:

Հավաքի տեսագրությունները՝ ստորև

Posted in Ծնողական համայնք

Կրթական համայնքի հանդիպում

Օրը`սեպտեմբերի 8, ժամը`19:00

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների ծնողական համայնք

Հանդիպման հղումն` այստեղ։

Օրակարգում՝

Կրթահամալիրի այսօրի ներկայացում

Կրթահամալիրի կառավարման խորհրդի ներկայացրած փաստթղթաշրջանառություն

Սպետեմբերի 9. Ծնողական ասուլիս

Սեպտեմբերի 14. Դպրոցի պատրաստություն

Նախաձեռնություններ, հրապարակումներ, միասնակակն հեշթեգեր

Շարունակել կարդալ “Կրթական համայնքի հանդիպում”
Posted in Ծնողական համայնք

Ծնողական համայնքի հավաք

Սեպտեմբերի 1, ժամը՝ 13։00

Պատասխանատու՝ Վիրաբյան Սիդոնյա
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի ծնողական համայնք
Հավաքի հղումը:

Օրակարգում՝

  1. Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը՝ Արտակարգ սեպտեմբերով նոր ուսումնական տարի
  2. Արտակարգ սեպտեմբերի ուսումնական կազմակերպումը.ուղեցույց
  3. Սեպտեմբերի 1 Գիտելիքի օրը բարձունքին
  4. Սեպտեմբերի 1.09-12.09 ճամբարային նախագիծ
  5. Նախագիծ նամակ
  6. Սեբաստացի կըթակսն համայնքը հայտարարում է
  7. Նամակի նախագիծ քաղաքապետին, ստորագրահավաք․
  8. Րաֆֆի փողոցից դեպի Հյուսիսային դպրոց, Կրթական պարտեզ։

    Աղբյուրը՝ Հյուսիսային դպրոցի կրթական համայնքի բլոգ
Posted in Ծնողական համայնք

Ես Սեբաստացի եմ, և դա իմ իրավունքն է․․․

Գրառում է Սեբաստացի ծնող՝ Զառա Հարությունյանը:

Ծնողների համար ամենակարևոր քայլերից մեկը դա երեխայի համար ճիշտ դպրոցի ընտրությունն է։ Այն պետք է լինի մի վայր, ուր երեխան ստանա իրեն իրոք անհրաժեշտ ու իրական գիտելիք, տարրական դասարաններոմ գոնե չլինեն գնահատականներ, որպեսզի երեխան պայքարի ոչ թե գնահատական ստանալու՝ այլ իրեն հետաքրքրող բազմաթիվ ու տարբեր թեմաների հարցերի պատասխանները, մշակի քննարկի, ստեղծի սեփական կարծիքը, ապրի ակտիվ ու առողջ ապրելակերպով, տիրապետի 21-րդ դարում ծնված ու մեծացող անձին անհրաժեշտ մեդիա ու մնացած բոլոր գիտելիքներին, որոնք իրոք պետք են իրեն։

Շարունակել կարդալ “Ես Սեբաստացի եմ, և դա իմ իրավունքն է․․․”
Posted in Ծնողական համայնք

Մենք Սեբաստացի ենք

Գրառում է Սեբաստացի ծնող՝ Գոհար Կիրակոսյանը:

This image has an empty alt attribute; its file name is inbound1524115606712496598-300x225.jpg

Երբ երեք տարի առաջ աղջիկս պետք է առաջին քայլերը կատարեր դեպի ուսման լուսավոր աշխարհ, ես և ամուսինս անդադար փնտրտուքների և մտորումների մեջ էինք, թե ի՞նչպես ընտրենք ճիշտ դպրոց։Անկեղծ ասած սկզբում գտել էինք մի տարբերակ , որը պարզվեց մեր բալիկի համար շատ անհաջող էր, չնայած թվացյալ անթերի պայմաններին։ Երեխայի այդ դպրոցում չհաշտվելու պատճառով ավելի մեծ վախով սկսեցինք նոր դպրոց փնտրել և ընտրությունը կանգնեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վրա, չնայած մեծ վախով գնացինք դպրոց, բայց հենց առաջին իսկ րոպեից հասկացանք, որ սա ուրիշ աշխարհ է, այստեղ կրթության լույսը լրիվ այլ փայլ ունի և սա հենց այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխայի մոտենում են յուրովի, այդ փոքրի ձեռքերի մեջ փորձում են տեղավորել այդ ահռելի լուսափայլը, յուրհատուկ սիրով և ջերմությամբ, որով մեր երեխաները դառնում են էլ ավելի պայծառ, շողացող և լուսավոր։
Ես հպարտանում եմ, որ մեր երկրում կա նման կրթական միջավայր, ուր իմ երեխան սովորում է ՝՝սիրել սովորելը՛՛, սովորում է այն ամենը, ինչ պետք է ամենաբարեկիրթ քաղաքացուն։ Այստեղ երեխան դառնում է ո’չ միայն ուսյալ, այլ բնությունը սիրող, արվեստը գնահատող,իր ազգային արմատները լավ ճանաչող, առողջ մարմնով և հոգով ՝՝Անհատ՛՛։
Գովեստի արժանի կողմերը շատ են և թվարկել ամենը չի ստացվի, բայց այն որ ես, որպես Սեբաստացի ծնող գոհ եմ և հպարտ իմ ՝՝Սեբաստացի Արևիկով՛՛ ամենը ասում է։ Եվ որպեսզի բոլոր Արևները փայլեն, ես պահանջում եմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ՊՈԱԿ_ից հիմնադրամ դառնա և շարունակի լուսավորել մեր ազգի ապագան ավելի գունեղ,  նորովի շողացող լույսով։

Շարունակել կարդալ “Մենք Սեբաստացի ենք”
Posted in Ծնողական համայնք

Մենք Սեբաստացի ենք

Գրառում է Սեբաստացի ծնող՝ Զառա Հարությունյանը

Պարոն Բլեյանի /կամ ինչպես աղջիկս ու դպրոցի բոլոր աշակերտներն են ասում՝ Տիար Բլեյանի/ շնորհիվ ստեղծվել ու գործում է մի դպրոց, որը ոչ մի բանով նման չի այլ դպրոցներին։ Մեր դպրոցը ճանաչում են հենց պարոն Բլեյանի անունով, որովհետև այս մարդու ջանքերով ու շնորհիվ ստեղծված կրթական ծրագրով է արդեն մի քանի տասնամյակ գործում մի դպրոց , ուր երեխաները վազելով են հեռանում տնից, ուր դաստիարակվում են Կոմիտասով, ազգային երգ-պարերով, արշավներով, որտեղ երեխաներին սովորեցնում են մտածել՝ տարիներ շարունակ ստանդարտի մեջ խցկած քառակուսի մտածելապից դուրս, ունենալ ու վստահ արտահայտել սեփական կարծիքը, ստեղծագործել արվեստի բազմաթիվ ճյուղերով, սիրել ու մաքրել բնությունը, կենդանիներին, դասամիջոցներին ու հատուկ դասերի ժամանակ ապրել առոսղջ ապրելակերպով և այլն, և այլն․․․ Այս մարդուն շատերն են նախանձում, դա բնական է․․ անկեղծ չեմ պատկերացնում նրա փոխարեն՝ մեկ այլ տնօրենի, որ կկարողանա նույն ոգով, նույն ձեռագրով շարունակել։