Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Տեխնոլոգիա/կերպարվեստ, Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան հակաբացիլը ՝ Թումոյի այգում

«Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա երաժշտական նախագծով Հյուսիսային դպրոցի 2-3-րդ ճամբարային ջոկատներն ու ջոկատավարները կոմիտասյան երաժշտությունը տարածելով, որպես ուրախ հակաբացիլ՝ ընկեր Հասմիկի հետ նախագիծն ամփոփեցին Թումոյի այգում, իսկ ընկեր Տաթևի հետ «Հազարան հավք» նախագծով իրականացրեցին նկարչական պլեներ:

Տեսանյութ՝

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Ամառային ճամբար, Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան հակաբացիլը ՝ Թումոյի այգում

Օրը՝ hունիսի 2

Մեկնում՝ 10։00 Հյուսիսային դպրոցից

Վերադարձ՝ 13։00

Վայր՝ Թումոյի այգի

Քարտեզը՝

Մասնակիցներ՝ 2.1, 2.2, 3.2 ճամբարային ջոկատներ, ջոկատավարներ

Ջոկատավարներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամիկոնյան, Հասմիկ Մաթևոսյան, Տաթև Աթոյան

Շարունակել կարդալ “Կոմիտասյան հակաբացիլը ՝ Թումոյի այգում”
Posted in Հաշվետվություն, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Գարնանային Արատես. Ամփոփում

Մայիսի 28-ին Հյուսիսային և Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ,ուսուցիչներ և ծնողներ ուսումնահայրենագիտական ճամփորդությամբ, ուրախ և բարձր տրամադրությամբ, ճամփորդին հարմար թեթև ուսապարկ, քնապարկերով, ճանապարհային համեղ բրդուճներով ուղևորվեցին դեպի Վայոց Ձորի մարզի Եղեգիսի կիրճում գտնվող Արատեսի դպրական կենտրոն։ Մինչ դպրական կենտրոն հասնելը ունեցանք մի քանի հայրենագիտական կանգառներ։

Շարունակել կարդալ “Գարնանային Արատես. Ամփոփում”
Posted in Մարմնակրթություն, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Առավոտյան նախավարժանք

Արատեսի դպրական կենտրոնում օրը սկսվեց նախավարժանքով: Մարզվելուց հետո ընկեր Անուշի հետ վազեցինք մինչև Արատեսի վանական համալիր՝ իրականացնելու ուսումնական ժամերգություն:

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Հայրենի ճամփաներով

Հյուսիսային և Արևելյան դպրոցների տարատարիք սովորողներն այսօր Վայոց Ձորի մարզում են: Տոն օրը հագեցած էր հայրենագիտական, ճանաչողական կանգառներով և անմոռանալի տպավորություններով:

Տեսանյութ՝

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Ճամփորդական ուսապարկ

Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներն արդեն պատրաստ են եռօրյա ճամփորդությանը դեպի Արատես: Ճամփորդները ներկայացնում են իրենց ուսապարկերի պարունակությունը:

Մանան Հովհաննիսյան

Կրիստինա Աղաջանյան

Դանիել Մովսիսյան

Սյուզանա Սարգսյան

Գոռ Սողոմոնյան